×

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ

Տարվա բարային թրենդներն ու վիրտուոզ բարմենները․ լավագույնը Սմոքինգ Շեֆ-ի թիմն է

Կրակոտ կոկտեյլներ, անսպասելի մատուցում, պրոֆեսիոնալիզմ ու ստեղծագործական տաղանդ․ Երեմյան ընկերությունների խմբի Բարմենների ներցանցային մրցույթն այս անգամ աշխարհի նորարար թրենդների եւ ամեն բաժակն արվեստի գործի վերածելու մասին էր։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


2022 թվականից Երեմյան ընկերությունների խումբն իրականացնում է Բարմենների ներցանցային մրցույթ։ Հանդիսանալով հյուրընկալության ոլորտի ամենամեծ ընկերությունը Հայաստանում՝ խումբը հիմնել է 13 հայեցակարգով 19 ռեստորան։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Ի սկզբանե մրցույթը նպատակ ուներ խրախուսել բարմենների ստեղծարարությունը, իրենց գաղափարները արտահայտելու հնարավորություն տալ։ Այսօր արդեն մրցույթը վերածվել է թեժ պայքարի, որտեղ ծնվում են հեղինակային եզակի կոկտեյլներ՝ արտահայտելով Երեմյան ընկերությունների խմբի բարմենների մասնագիտական բարձր ներուժը, գիտելիքների մեծ պաշարն ու համերն ու բույրերը ներդաշնակելու տաղանդը։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Մրցույթը նաեւ մասնագիտական փորձի փոխանակման եւ ոլորտի զարգացման կարեւոր հարթակ է․ ամենաերիտասարդ բարմեններն անգամ այստեղից հեռանում են նոր մոտիվացիայով եւ հետագա կարիերիայի հավակնոտ ձգտումներով։ 

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Հարթակը նաեւ բացառիկ է իր ընդգրկմամբ՝ հայկական ուղղվածությամբ ռեստորաններից մինչեւ իտալական, եվրոպական, ֆյուժըն, սթեյքհաուս եւ այլն։ 

Արդեն 4-րդ անգամ անցկացվող մրցույթին մասնակցում էին Լիվինգսթոն, Սմոքինգ Շեֆ, Կազա Նոստրա, ՍանտաՖե, Լավաշ, Շերեփ, Պանդոկ Երեւան Գետափին, Սիզընս ռեստորանները, Սիզընս սրճարանը, Պանդոկ Երեւան ցանցն իր 4 մասնաճյուղերով։

Մրցութային կարգի համաձայն՝ թիմերը ժյուրիի դատին են ներկայացրել մեկական ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային կոկտեյլ։ 

Դավիթ Երեմյանը Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Ժյուրին գլխավորում էր Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։ Գնահատումը իրականացվել է ըստ կոկտեյլների համի, տեսքի եւ մատուցման, ինչպես նաեւ նորարար թրենդների ներմուծության` անսպասելի համադրություններ, մինիմալիստական ոճ, բնության եւ ծաղկային շեշտադրումներ, միջմշակութային ոգեշնչումներ եւ սթորիթելլինգ։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Ստացած միավորներով առաջին հորիզոնականն է զբաղեցրել Սմոքինգ Շեֆ ռեստորանն իր GROV (Անտառի շունչը) եւ Provence Secret հեղինակային կոկտեյլներով, որոնք միավորել էին բնության շունչն ու ներդաշնակությունը, Ֆրանսիայի հարավարեւելյան շրջանների լավանդայի մարգահովիտների գույներն ու բույրերը։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Երկրորդ հորիզոնականը գրավեց Սիզընս սրճարանը։ Նրանք ներկայացան 
Ever Bloom եւ Lost in you կոկտեյլներով՝ ոգեշնչված ճապոնական լեգենդներից, կյանքի ընթացքից եւ սիրուց՝ միաժամանակ քաղցր ու դառը, ջերմ եւ քամոտ։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Լավագույն եռյակը եզրափակեց Սիզընս ռեստորանը։ Նրանց Crystal Green եւ Velvet Spell կոկտեյլները պատմում էին թարմության, նրբագեղության եւ ներդաշնակության մասին։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Գլխավոր տնօրենի մրցանակին արժանացավ Սանտաֆե ռեստորանը, իսկ գործընկերների համակրանքին՝ Լավաշը։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ


Երեմյան ընկերությունների խմբի այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ հյուրընկալության ոլորտում 20-ամյա փորձը ստեղծել է ոչ միայն կատարյալ խոհանոցներ, այլեւ հարուստ եւ ժամանակակից բարեր՝ պրոֆեսիոնալ եւ տաղանդավոր բարմենների ներգրավվածությամբ։

Լուսանկարը՝ Երեմյան ընկերությունների խումբ

   
Մրցույթի ընթացքում ծնված լավագույն կոկտեյլները ներկայացված կլինեն նաեւ Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանների բարային մենյուներում։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին