Սեպտեմբերի 13-ին, ժամը 20:00-ին, DV Wine Library-ն հրավիրում է լեգենդար Imperial Gran Reserva 2017 գինու երեկոյի։
«Imperial Gran Reserva 2017-ը իրական լեգենդ է։ Այն գլխավորել է Wine Spectator-ի վարկանիշը, ստանում է քննադատների ամենաբարձր գնահատականները եւ մատուցվել է Իսպանիայի թագավոր եւ թագուհի Ֆիլիպի եւ Լետիցիայի հարսանիքին։
Սեպտեմբերի 13-ին, առաջին անգամ Հայաստանում կբացենք այս գինու 18 լիտրանոց շիշը՝ Melchior-ը, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ։ Նման շշերը ստեղծվում են հատուկ մեծ վինտաժների համար, եւ դրանց գոյությունն ինքնին իրադարձություն է։
18 լիտրը պարզապես էֆեկտ չէ։ Այս ձեւաչափով գինին զարգանում է ավելի երկար, խորը եւ ներդաշնակ՝ պահպանելով թարմությունն ու նրբագեղությունը։ Նրա համար մենք ստեղծել ենք իսպանական արմատներով գաստրոնոմիկ ուղեկցություն. յուրաքանչյուր բաղադրիչ բացահայտվում է գինու հետ միասին եւ բարելավում դրա համը։ Այն կպատրաստի բրենդ-շեֆ Տիգրան Հովսեփյանը, որը ապրել եւ աշխատել է Իսպանիայում եւ ամեն ինչ գիտի իսպանական խոհանոցի մասին», - ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ։
Երեկոյի ծրագիրը ներառում է. գինեգործարանի պրեզենտացիան եւ լեգենդի պատմությունը, երկու գավաթ Imperial Gran Reserva գինի, Տիգրան Հովսեփյանի հեղինակային ֆուրշետը։
Տոմսի գինը 30 000 դրամ է, ամրագրումների համար պետք է զանգահարել 041 44 11 47 հեռախոսահամարով։
Տեղերը սահմանափակ են։
DV Wine Library-ի հասցեն է՝ Տերյան 3Ա (մուտքը՝ Պուշկինի 25-ի բակից):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: