×

Համլետ Անտոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Դվին»-ի պատմությունն ու ARARAT-ի այսօրվա ստեղծագործ թիմը

«Կոնյակի արտադրությունը վարպետության, կրքի միաձուլում է եւ արհեստի նկատմամբ խորը հարգանք։ Այն ներառում է մի շարք բարդ փուլեր՝ խաղողի մանրակրկիտ ընտրություն, թորում, հնացում եւ, վերջապես, կուպաժ: Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը պետք է վայելել եւ գնահատել», - ասում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը՝ Maxim-ի հետ զրույցում:

«Այս փուլերից կուպաժը, թերեւս, ամենաստեղծագործականն է։ Ինչպես ասում են. «Թորումը գիտություն է, հնացումը՝ համբերություն, իսկ կուպաժը՝ արվեստ»», - հավելում է նա: 

«Կան հարյուրավոր մանրուքներ, որոնք ARARAT-ը դարձնում են այդքան յուրահատուկ»,- ասում է Համլետ Անտոնյանը եւ թվարկում է դրանք. Վայոց ձորի մարզի եզակի բարձրլեռնային կլիման եւ տերուարները, կովկասյան կաղնու հատկությունները, որից պատրաստված են տակառները, պղնձե կաթսաներում կրկնակի թորումը եւ «հազվագյուտ սպիրտների անկրկնելի հավաքածուն», որը կուպաժի վարպետը ժառանգել է իր նախորդներից։ 

«Բայց ամենակարեւոր գործոնը մարդիկ են, ովքեր ստեղծում են ARARAT-ը», - շեշտում է արտադրության տնօրենը:

«Ամեն օր ARARAT հայկական կոնյակը ստեղծող թիմում կրքոտ էնտուզիաստներ են, ովքեր պատրաստ են անվերջ կատարելագործել իրենց վարպետությունը»,- պատմում է Համլետ Անտոնյանը: 


Ներկայացնելով «Դվին» կոնյակի պատմությունը, Համլետ Անտոնյանն ասում է, որ վարպետ Մարգար Սեդրակյանը պնդում էր դրանում 50 տոկոս ալկոհոլի  պարունակության վրա, ինչն աննախադեպ էր համարվում։ 


«Կուպաժի նուրբ ներդաշնակությանը հասնելու համար Մարգար Սեդրակյանը նորարարական լուծում գտավ եւ թույլ տվեց, որ կուպաժից հետո կոնյակը երկար ժամանակ լրացուցիչ հնացվի։ Այսօր մենք շատ հպարտ ենք վերստեղծել այդ բաղադրատոմսերը», - ասում է Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրենը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին