Օգոստոսի 15-17-ը Երեւանում կանցկացվի EnoFest Armenia 2025 փառատոնը, որը նպատակն է միավորել գինու, մշակույթի, խոհանոցի, զբոսաշրջության եւ, մասնավորապես, գինու զբոսաշրջության զարգացման ոլորտի մասնակիցներին։
Փառատոնի կազմակերպիչը «Հայաստանի Էնոտուրիզմի խորհուրդ» ՀԿ-ն (ECoA) է։ Միջոցառման հիմնական վայրը կլինի Խաչքարերի պուրակը, իսկ ուղեկցող միջազգային համաժողովը՝ EnoTalks Armenia 2025-ը, կանցկացվի Grand Hotel Yerevan-ում։
Բացօթյա փառատոնին կներառվեն գինու համտեսներ, մշակութային ներկայացումներ, գաստրոնոմիա, ձեռագործության տաղավարներ եւ տուրիզմի տարբեր հատվածներ։ Գինու համտեսը հնարավոր կլինի միայն պաշտոնական փառատոնային բաժակով։
Փակ ձեւաչափով կազմակերպվող EnoTalks համաժողովի ընթացքում կանցկացվեն մասնագիտական քննարկումներ գինու զբոսաշրջության զարգացման թեմայով, ինչպես նաեւ խաչաձեւ գինու համտես՝ մի քանի տարածաշրջանների գինիների համադրման մշակույթի ներկայացմամբ։
Միջոցառման մյուս մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: