×

Լուսանկարը՝ shopify.com

Reborn Coffee ցանցը դուրս կգա հայկական շուկա

Կալիֆոռնիայում գործող Reborn Coffee սուրճի խանութների եւ սրճարանների ցանցը հայտնել է Հայաստանի եւ Վրաստանի շուկաներ դուրս գալու մասին:

Reborn Coffee-ն, որը ներկայում 11 խանութ ունի Կալիֆոռնիայում, ներկայություն կհաստատի Երեւանում, Թբիլիսիում եւ Բաթումիում:

Հայաստանում եւ Վրաստանում Reborn Coffee-ի առաջխաղացմամբ զբաղվելու են Արաբական Միացյալ Էմիրություններում գործող The Arjomand Group-ը եւ IG International ընկերությունը:

The Arjomand Group-ի հիմնադիր Ֆարուք Արջոմանդը Reborn Coffee-ի տնօրենների խորհրդի նախագահն է:

IG International տարածաշրջանային օպերատոր է, որ ներդրումներ է կատարում անշարժ գույքի, սպառողական ծառայությունների եւ լոգիստիկայի ոլորտներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին