×

Լուսանկարը՝ Concours Mondial de Bruxelles

Հայկական գինիները երեք տասնյակ մեդալ են ստացել Concours Mondial de Bruxelles-ում

Հայկական գինիները հաջողություններ են արձանագրել Չինաստանում կայացած Concours Mondial de Bruxelles 2025 գինիների համաշխարհային մրցույթում՝ արժանանալով 2 մեծ ոսկե (Grand Gold), 7 ոսկե եւ 21 արծաթե մեդալի: 

Concours Mondial de Bruxelles 2025-ին հայկական գինիների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը։ 

Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատող համտեսում է կարմիր եւ սպիտակ շուրջ 7500 գինի՝ 49 երկրից։ 

Մրցույթն անցկացվում է շուրջ 30 տարի՝ յուրաքանչյուր անգամ գինու արտադրության ոլորտում կարեւորվող որեւէ երկրում, նպատակը տեղական արտադրանքի միջազգային ճանաչումը խթանելն է։ Concours Mondial de Bruxelles-ը 2026-ին կանցկացվի Երեւանում։ 

Ներկայացնում ենք Concours Mondial de Bruxelles 2025-ում մեդալի արժանացած հայկական գինիները։

Մեծ ոսկե մեդալներ

Qnare Orange Natural Wine 2022

130 Reserve Areni 2019

Ոսկե մեդալներ

Moossah Amber 2023

MOONQ Areni Khndoghni Nrneni Reserve Red 2022

Savar Areni - Milagh 2022

Khaluli Red Reserve 2020

NOA Red Reserve 2021

Old Bridge Areni Noir 2021

Trinity Crossroads Red Reserve 2019

Արծաթե մեդալներ 

Anamor Grand Reserve 100% Areni Noir 2022

Anamor Karasi Red 2023

Anamor Orange Karasi 2023

MOONQ Areni Khndoghni Nrneni Red 2022

Alexandrea Chardonnay Reserve 2023

Van Ardi Reserve Syrah 2019

Voskevaz Karasi Collection Voskehat White 2022

Ariats Kes Kakhani Red 2021

Jraghatspanyan Reserve 2021

Jraghatspanyan Grand Reserve 2022

Shoror Kangun Reserve 2023

Kataro Reserve Red 2021

New Areni Reserve Red 2020

Sardarapati Reserve 2019

Zulal Areni Classic 2021

Krya Sev Areni 2021

Tariri White Dry 2023

Khaluli Red 2022

Sargon Orange 2022

Sargon Red Dry 2024

Trinity Eh Areni noir 2021

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին