×

Ամփոփվել են «Կաթը սեր է» մրցանակային թեստ-խաղի արդյունքները

Ամփոփվել են Երեմյան կաթնամթերքի 5-ամյակին նվիրված «Կաթը սեր է» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:

Մրցանակային թեստ-խաղի մեկնարկել էր հունիսի 14-ին ժամը 10:00-ին եւ ավարտվել հունիսի 17-ին, ժամը 10:00-ին:

Խաղն ունեցել է 156 գրանցված մասնակից:

Բոլոր 8 հարցերին ճիշտ է պատասխանել 7 մասնակից՝ Լիա Չերքեզյանը, Անի Պողոսյանը, Անի Խաչատրյանը, Սասուն Տոնապետյանը, Լեւոն Համբարձումյանը, Արթուր Գեւորգյանը եւ Գեւորգ Խասախանյանը:

Եւս մեկ մասնակից ճիշտ է պատասխանել բոլոր հարցերին, սակայն խախտել է պարտադիր պայմանը՝ չնշելով ամբողջական եւ իրական անունը: Թեստ-խաղի պայմաններին համաձայն նա որակազրկվել է:

Երեմյան կաթնամթերքն առաջիկա օրերին կապ կհաստատի հաղթողների հետ եւ կտրամադրի մրցանակները՝ Երեմյան կաթնամթերքի զամբյուղները:

Ստորեւ ներկայացված են մրցանակային թեստ-խաղի հարցերի ճիշտ պատասխանները:

***

1.    Ո՞ր վիտամինն է ամենաշատը ասոցացվում կաթի հետ։

Վիտամին D

2.    Կաթը նպաստում է․

Բոլոր պատասխանները ճիշտ են

3.    Ո՞րն է Ա կարգի կաթը.

Ամենաբարձր որակի եւ ստանդարտներին համապատասխանող կաթը

4.    ԱՄՆ օլիմպիական հավաքականի անդամների քանի՞ տոկոսն է մանկությունում կաթ օգտագործել:

10-ից 9 

5.    Կյանքում քանի՞ անգամ ենք ունենում ամուր ոսկորներ կառուցելու հնարավորություն:

Միայն մեկ անգամ՝ մանկության եւ պատանեկության ժամանակ 

6.    Որտեղի՞ց է ստացվում Երեմյան կաթը։

Տարածաշրջանում եզակի եւ Հայաստանում ամենամեծ սեփական ֆերմայից

7.    Ինչու՞ է կաթնամթերքի արտադրության համար կարեւոր «Սերմից՝ սեղան» հայեցակարգը։

Վերահսկելու համար արտադրության գործընթացի բարձր որակը կերարտադրությունից մինչեւ սպառողի սեղանին հասնելը

8.    Գինեսի գրքի ռեկորդ սահմանելիս քանի՞ մարդ է միաժամանակ խմել Երեմյան մեկ բաժակ անարատ կաթ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին