×

Լուսանկարը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանը 2026-ին կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles գինու մրցույթը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ինչուան քաղաքում անցկացված Concours Mondial de Bruxelles 2025 (CMB 2025) միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը Հայաստանը կլինի։

Լուսանկարը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն


Concours Mondial de Bruxelles-ը խոշորագույն միջազգային հարթակ է, որտեղ տարբեր երկրներից ավելի քան 370 պրոֆեսիոնալ գնահատողներ համտեսում են կարմիր եւ սպիտակ շուրջ 7 500 գինիներ՝ 49 երկրից։ 

Լուսանկարը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն


Վերջին տարիներին մրցույթը հյուրընկալող երկրներից են եղել Չեխիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Մեքսիկան։ 

Գեւորգ Պապոյանը նշել է, որ գինեգործության ոլորտը Հայաստանում վերածնունդ է ապրում, եւ հայ մասնագետները համադրում են ավանդույթն ու նորարարությունը։

Լուսանկարը՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն


«Գինեգործության ոլորտը համարվում է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն, եւ կառավարությունը մեծապես կարեւորում է այս ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրության բարձրացումը, ներդրումների ներգրավումն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Միջոցառման անցկացումն Հայաստանում կարեւոր քայլ է մեր երկրի գինու մշակույթը, պատմությունը եւ ներուժը միջազգային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ», - ասել է էկոնոմիկայի նախարարը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին