2025 թվականի առաջին չորս ամիսներին Վրաստանը արտահանել է 23.9 միլիոն լիտր գինի, ինչը 46.8%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիայի»-ն՝ 2025 թվականի հունվար-ապրիլին վրացական գինու արտահանումից հասույթը կազմել է $71,9 միլիոն՝ 43,2%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արդյունքում Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ գինու մասնաբաժինը 7.2%-ից նվազել է մինչև 3.6%։
Հիմնական անկումը գրանցվել է Ռուսաստանում, որը վրացական գինու ամենամեծ շուկան է։ Մասնագետները դա բացատրում են Ռուսաստանում պրոտեկցիոնիստական միջոցառումների կիրառմանբ։
Միաժամանակ, աճել է վրացական գինու արտահանումը ԵՄ երկրներ։ Հունվար-ապրիլին ԵՄ է արտահանվել 4 միլիոն լիտր գինի՝ $12.2 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 19.9%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։
Վրացական գինու համար եվրոպական ամենամեծ շուկաներ են մնում Լեհաստանը, Գերմանիան եւ Լատվիան։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: