Մայիսի 17-ին Երեւանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» միջազգային նախաձեռնությանը՝ այցելուները կկարողանան 18։00-ից մինչ կեսգիշեր անվճար այցելել թանգարան։
Այցելուները կբացահայտեն հայկական կոնյակագործական ժառանգությունը եւ վարպետության ավանդույթները, ինչպես նաեւ կծանոթանան ARARAT կոնյակի ժամանակակից եզրերին։
Այդ օրը ARARAT-ը նաեւ կմեկնարկի իր նոր նախաձեռնությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մայրաքաղաքին եւ այն անկեղծ սիրողներին։ ARARAT-ի այս նախաձեռնությունը նաեւ հիանալի հնարավորություն կլինի մայրաքաղաքի հյուրերի համար՝ բացահայտելու հին քաղաքի նոր կողմերը։
Մայիսի 17-ին ժամանակավոր ցուցադրությունների սրահում կմեկնարկի «Քաղաքն արձագանքում է ARARAT թանգարանում» ցուցադրությունը, որտեղ թանգարանը լրագրող եւ գրող Մարկ Գրիգորյանի հետ համատեղ կներկայացնի մայրաքաղաքի պատմական կրկնօրինակ-քարտեզները «Երեւանը 17-21-րդ դդ քարտեզներում» գրքից։
Միջոցառման շրջանակներում ARARAT թանգարանի խանութում կգործեն հատուկ զեղչեր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: