×

Ֆանտինի ընտանիքի անդամները Լուսանկարը՝ Vino&Vino

Fantini ընտանիքի պատմությունն ու գինիները՝ Vino&Vino-ում

Vino&Vino-ի համտեսի սրահն այս տարի վերածվել է ալկոհոլային խմիչքների եւ դրանց ստեղծման մասին պատմությունների հարթակի։ Ընկերությունն ալկոհոլային խմիչքների սիրահարներին ու ոլորտի մասնագետներին հնարավորություն է տալիս հանդիպել համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ներկայացուցիչների, համտեսել ու բացահայտել յուրաքանչյուր խմիչքի պատմությունը, արտադրության նրբությունները ու մշակույթը։

Օրերս Vino&Vino-ի համտեսի սրահի այցելուները վայելել են Իտալիայի առաջատար գինեգործական բրենդներից մեկի՝ Fantini ընկերության գինեգործարաններում պատրաստված գինիները։ Դրանք համադրվել են Fantini-ի ստեղծման պատմության հետ, որը ներկայացրել է այդ ընտանիքի անդամ Ալեսիա Շիոտտին։ Սա նրա երկրորդն այցն է Երեւան ու Vino&Vino։

«Երեք երազող» ու մի մեծ երազանք

Ալեսիա Շիոտտին ասել է, որ անցած տարի լրացել է Fantini-ի հիմնադրման 30-ամյակը ու չնայած երիտասարդ տարիքին՝ այն մեծ հաջողության է հասել՝ հաշվ առնելով, որ հիմնադիրներն ամեն ինչ սկսել են զրոյից։

«Հայրս ու իր երկու ընկերը մինչեւ 1994 թվականն աշխատել են գինու ոլորտում, բայց ինչ-որ պահից նրանց մոտ գինու նոր, հեղափոխական կիրք է առաջացել։ Նրանց անվանել են «Երեք երազող» (Three Dreamers), որովհետեւ չեն ունեցել ֆինանսական մեծ միջոցներ, խաղողի այգիներ, բայց փոխարենը երազել են Իտալիայի հարավում ունենալ ամենամեծ բուտիկային գինեգործարանը։ Նրանք միավորվել էին նորարարական բիզնես-մոդելի շուրջ, որն առաջնորդում էր Միշլենյան ռեստորանի գաղափարով»,- ասել է նա:

Ալեսիա Շիոտտին Լուսանկարը՝ Vino&Vino


«Երեք երազողները» սկզբում վարձակալել են Աբրուցցոյի գինեգործարաններից մեկի տարածքի մի հատվածը, արտադրության համար ընտրել լավագույն խաղողի այգիներն ու երկարաժամկետ պայմանագրեր կնքել խաղողագործների հետ։

«Նրանց նպատակն էր ունենալ լավագույն խաղողը եւ դրանից պատրաստել լավագույն գինին: Մեկնարկից երկու տարի անց նրանք պատրաստել են մեր առաջատար կարմիր գինին՝ Edizione-ն, որը գինեգործարանի պատմության մեջ ամենահայտնի գինին է: Ստեղծումից որոշ ժամանակ անց ընկերները որոշել են ներդրումներ անել Իտալիայի հարավում, որն այն ժամանակ նույնքան հայտնի չէր, ինչ այժմ։ Առաջին գինեգործարանը հիմնվել է Պուլիայում, հետո ընդլայնվել է դեպի Սիցիլիա, Սարդինիա, Տոսկանա, Կամպանիա եւ Բազիլիկատա։ Վերջին գինեգործարանը El Maso-ն է՝ կառուցվել է Իսպանիայում»,- ասել է Ալեսիա Շիոտտին։

Ավանդույթները շարունակող ընտանիքը

Fantini-ն այժմ ավելի շատ ընտանեկան արտադրություն է։ Ալեսիա Շիոտտին ասել է՝ «Երեք երազողներից» Կամիլլոն, ցավոք, մահացել է 10 տարի առաջ եւ չունի երեխաներ։ Ֆիլիպոն գինեգործարանում է, բայց թոշակի է անցել, նա եւս ժառանգներ չունի, բայց շարունակում է «հոգ տանել» Edizione-ի մասին, որի հետ մեծ կապվածություն ունի։

Լուսանկարը՝ Vino&Vino


«Մեր ընտանիքը՝ հորս՝ Վալենտինոյի գլխավորությամբ, շարունակում է Fantini-ի ավանդույթները։ Հայրս մեզ ասում էր, որ գինու գործարանում չենք աշխատելու, քանի որ այն ընտանեկան բիզնես չէր: Նա ուզում էր, որ մենք ինքներս պարզենք՝ կիրք ունե՞նք գինեգործության նկատմամբ, թե՞ ոչ, որովհետեւ եթե կիրք չունենաս, չես կարող աշխատել գինու բիզնեսում։ Գինին նման չէ մեքենա վաճառելուն, այն կիրք վաճառելու է նման է: Երբ գնում ես խաղողի այգիներ եւ տեսնում տարեց մարդկանց, որոնք խաղողի վազերին վերաբերվում են ինչպես իրենց երեխաներին, հասկանում ես, թե ինչ է նշանակում կիրք: Եղբայրս միակն է, որ իսկապես հաճույք է ստանում խաղողի այգիներում աշխատելուց, նա ջանում է լավագույնս խնամել դրանք։ Ես ու քույրս սիրում ենք աշխատել շուկաների հետ եւ աշխարհով մեկ տարածել Fantini անունը»,- նշել է նա:

Այսօր Fantini-ն հասանելի է հինգ տարբեր մայրցամաքում՝ ավելի քան 94 երկրում: Տարեկան արտադրում է 26 միլիոն շիշ գինի, որից 97%-ն արտահանվում է, 3%-ը՝ սպառվում Իտալիայում: Չնայած զարգացմանն ու ծավալների աճին՝ այն շարունակում է համարվել բուտիկ գինեգործարան՝ ուշադրություն դարձնելով փոքր մանրամասներին՝ սկսած խցանի բաղադրիչներից մինչեւ գեղեցիկ պիտակ, շշի ձեւ ու փաթեթավորում։

Fantini-ի համերը

Ալեսիա Շիոտտին Vino&Vino-ում գինիները համտեսը սկսել է իր սիրելի Calalenta-ի ներկայացմամբ, որը լինում է վարդագույն եւ սպիտակ:

Լուսանկարը՝ Vino&Vino


«Այս գինիներն իմ հայրենի Աբրուցցոյից են, որը չի համարվում զբոսաշրջային վայր, բայց հայտնի է շատ լավ գինու արտադրությամբ: Calalenta մեր բարբառում նշանակում է «երբ արեւը դանդաղ մայր է մտնում»։ Գինեգործության ընթացքում կիրառում ենք հետաքրքիր մեթոդ՝ բերքահավաքը կազմակերպում ենք մայրամուտից-արեւածագ եւ հետագայում էլ խաղողը պահվում է սառը պայմաններում՝ կոնցետրացնելով համահոտային նրբերանգները։

Լուսանկարը՝ Vino&Vino


Ալեսիա Շիոտտին, ի թիվս այլ գինիների, ներկայացրել է նաեւ Fantini-ի պատմությունը կերտած Edizione գինին: Այն հինգ տեսակի էնդեմիկ խաղողի խառնուրդ է ՝ Իտալիայի հարավային երկու շրջաններից՝ Աբրուցցոյից եւ Պուլյայից եւ մարմնավորում է հարավի գինեգործության լավագույն ավանդույթնորը։

«Գինու ստեղծման գաղափարը ծագել է 1995-1996 թվականներին, երբ Fantini գինեգործարանն արտադրում էր միայն երկու տեսակի գինի՝ Montepulciano-ն եւ Trebbiano-ն: Այդ ժամանակ «երեք երազողները» չէին կարողանում թույլ տալ իրենց նույնիսկ տակառներ գնել, ուստի արտադրում էին պարզ սեղանի գինիներ, բայց որոշ ժամանակ անց մեծ ջանքերի շնորհիվ նրանք կարողացան պատրաստել Edizione-ն, որը ֆանտաստիկ գինի է»,- ասել է Ֆանտինի ընտանիքի անդամ Ալեսիա Շիոտտին։

Լուսանկարը՝ Vino&Vino


Vino&Vino-ն ներկայացնում է գինիների լայն ընտրանի տարբեր հեղինակավոր բրենդներից, այդ թվում՝ նաեւ իտալական Fantini-ի գինիները, որոնք կարելի է ոչ միայն համտեսել, այլեւ՝ գնել։

Անի Խչոյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին