Երեւանի կոնյակի գործարանն իր նորարարական խմիչքի թողարկման շրջանակներում The Beatles Pub Yerevan-ի հետ համատեղ երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին ներկայացրեց մի շարք համերգներ, որոնց ընթացքում այցելուները ոչ միայն կարողացան վայելել լավ երաժշտություն, այլեւ համտեսել ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը։
Լուսանկարը՝ ARARAT
Շարքի եզրափակիչ համերգը կայացավ մարտի 18-ին։ Այդ օրը FairWind ռոք խումբը ներկայացրեց թե ճանաչված հիթեր, թե բոլորովին նոր աշխատանքներ՝ այդ թվում «Սիրի» երգը։
«ARARAT-ի համար միշտ հետաքրքիր է որոնել եւ գտնել սպառողի հետ հաղորդակցման նոր ձեւաչափեր։ ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը հենց իր նորարարությամբ եւ բացառիկությամբ պարտավորեցրեց շուկայավարական այլընտրանքային գործիքներ կիրառել եւ նոր իմաստներ հաղորդել ARARAT-ի կողմից տարբեր երկրներում հաջողությամբ ներդրված փորձին։ Ուրախ ենք, որ The Beatles Pub Yerevan-ի հետ մեր համատեղ նախաձեռնությունը շատ ու շատ այցելուների համար վերածվեց ջերմ եւ անկեղծ հիշողությունների», - նշում է Երեւանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման ղեկավար Աննա Ջավադյանը։
Լուսանկարը՝ ARARAT
«Ուրախ ենք, որ մեր փաբը այս նշանակալի իրադարձության մաս կազմեց։ Այս օրերին ARARAT կոնյակի հետ մեզ հասած մեղեդիները վստահաբար նոր գույներ ավելացրեցին մեր երեկոներին»,- պատմում է The Beatles Pub Yerevan-ի տնօրեն Ռուբեն Ալանակյանը։
«Լինելով քաջատեղյակ ARARAT հայկական կոնյակի արժեքներին եւ տեսլականին՝ այս համագործակցության հնարավորությունը մեզ՝ որպես FairWind երեւանյան ռոք խմբի համար, շատ ոգեւորիչ էր։ Երբ առաջին անգամ լսեցինք ARARAT Bourbon Cask-ի մասին, հասկացանք, որ այն էներգիան, այն լիցքերը եւ սերը, որը դրված է այդ աննախադեպ կոնյակի մեջ շատ մոտիկ է երաժշտությանը, որ մենք նվագում ենք։ Կարծում եմ, սա շատ գեղեցիկ համագործակցության օրինակ է», - նշում է FairWind խմբի մենակատար Վարդգես Հովեյանը։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երեւանի կոնյակի գործարանի եւս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը նույնպես արտադրվել է համաձայն հայկական կոնյակագործության դասական եղանակի՝ բացառապես Հայաստանում աճեցված խաղողից։
Լուսանկարը՝ ARARAT
ARARAT Bourbon Cask կոնյակն առաջին հայկական կոնյակն է, որը հնացվել է տակառներում, որոնցում մինչ այդ հնացվել է բուրբոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: