×

Լուսանկարը՝ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Երեւանում բացվել է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաժողովը

Հայաստանում ընթանում է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը։

Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ՝ ստեղծելու համագործակցության եւ նոր հնարավորությունների հարթակ, որը հնարավորություն կտա կիսվելու լավագույն փորձով, մշակելու նոր գաղափարներ եւ ստեղծելու գինու զբոսաշրջության ավելի համահունչ ու դինամիկ փորձ:

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր ելույթում ներկայացրել է հայկական գինեգործության եւ Հայաստանում գինեգործության վերածննդի պատմությունը, խոսել հայկական գինիների հանրահռչակմանն ու գինու տուրիզմի զարգացմանն ուղղված աշխատանքների մասին։

Լուսանկարը՝ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


«Գաղտնիք չէ՝ բոլորս կանգնած ենք ավանդույթի եւ նորարարության խաչմերուկում, եւ մեր այսօրվա համաժողովը վկայում է, որ գինու զբոսաշրջությունը՝ միաձուլելով այս երկու ուղղությունները, մեծացնում է իր նշանակությունը, թե՛ որպես տնտեսական զարգացման կարեւոր գործոն, եւ թե՛ որպես կամուրջ, որը կապում է մշակույթները, խթանում է կայուն գործելակերպը եւ հարստացնում մեր փորձը»,- ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

Լուսանկարը՝ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Համաժողովին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին