×

Արենիում կանցկացվի «Արենի Գինու Փառատոն»-ը

Հոկտեմբերի 5-ին Արենի գյուղում 16-րդ անգամ տեղի կունենա «Արենի Գինու Փառատոն»-ը՝ միավորելով գինեգործներին, գինեսերներին եւ Արենի համայնքը սիրող այցելուներին։

«Միջոցառման նպատակն է զարգացնել համայնքում իրադարձային զբոսաշրջությունը, բարձրացնել գյուղի կենսամակարդակը, նպաստել համայնքի տնտեսական շրջանառությանը, ինչպես նաեւ դիրքավորել Հայաստանը միջազգային շուկայում՝ որպես բարձրորակ գինու արտադրության առաջատար երկիր:

Միջոցառումը սկսվելու է գինեգործության խորհուրդ հանդիսացող խաղողի ճզմման արարողությամբ։ Փառատոնին ներկայացված են լինելու տնայնական եւ արտադրական գինեգործների գինիները, իսկ միջոցառման տրամադրությունն ապահովելու է ազգային երաժշտությունն ու պարը»,- ասվում է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում:

Փառատոնի մուտքն ազատ է. որպես հուշանվեր կարելի է գնել 5000 դրամ արժողությամբ փաթեթը եւ գինեգործների տաղավարներից օգտվել ապակյա բաժակներով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին