«Ուկրվինպրոմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն Ուկրաինայի կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Հայաստանի եւ Վրաստանի գինի եւ կոնյակ արտադրողների դեմ։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ուկրինֆորմ» գործակալությունը, Կուչերենկոն, մասնավորապես, ասել է.
«Ուկրվինպրոմն» արդեն մեկ տարի է խնդրում է պետությանը պատժամիջոցներ սահմանել Վրաստանի եւ Հայաստանի մի շարք գինի եւ բրենդի արտադրողների նկատմամբ, որոնց արտադրանքը դեռեւս մատակարարվում է ռուսական շուկա։ Չնայած խոստումներին՝ այս ապրանքները շարունակում են վաճառվել նաեւ մեզ մոտ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: