×

Լուսանկարը՝ Armenia Wine

V&M. զրույց Հայաստանի բույրերի շուրջ

Երկխոսություններն ավելի ջերմ են Հայաստանի անզուգական բույրերի ուղեկցությամբ և երբ մեկ հարկի տակ հավաքված են հայկական մշակույթի և գործարար աշխարհի ամենասիրված ու վաստակաշատ ներկայացուցիչները։

«Արմենիա Վայն» ընկերության նախաձեռնությամբ, V&M հայկական կոնյակի շուրջ օրերս միավորվել էին բիզնեսը և արվեստը՝ բացահայտելու Հայաստանի բույրերը։
«Զրույց բույրերի շուրջ»՝ այս խորագիրն էր կրում միջոցառումների շարքը, որի մեկնարկը տրվեց օրեր առաջ։

Լուսանկարը՝ Armenia Wine


«Երբ շատ տարիներ առաջ Վարդանյան և Մկրտչյան ընտանիքները որոշում կայացրին զբաղվել կոնյակագործությամբ, կար մի նվիրական երազանք՝ ներկայացնել Հայաստանի բույրը բացառիկ ու ձեռագործ արտադրանքի շնորհիվ․ Հայաստանի մասին պատմում է մեր մշակույթը, բարձր արվեստը և հայ հանճարները։ Այս առումով կոնյակագործության արվեստը, անխոս, պետք է քայլի հայկական մշակույթի հետ միասին՝ մեկ նպատակի ուղղությամբ՝ լավագույն կերպով ներկայացնել Հայաստանն աշխարհին»,- ողջույնի խոսքում նշեց Ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանը։

Երեկոյին ներկա էր նաև V&M կոնյակի հեղինակ, ֆրանսիացի կոնյակագործ Օլիվիե Շապտը, ում ճանապարհը Հայաստանի հետ սկսվել է Արմենիա Վայնի հրավերով․

Լուսանկարը՝ Armenia Wine


«Հայ-ֆրանսիական ընկերությունը դարերի պատմություն ունի, ես ինձ այստեղ շատ հարազատ միջավայրում եմ զգում․ V&M կոնյակի արարման բոլոր փուլերը ձեռակերտ և ստեղծագործ ընթացք են եղել ինձ և իմ կողքին կանգնած հայ վարպետների համար։ Արդյունքում ստեղծվել է արվեստի յուրատիպ ստեղծագործություն, որի շնորհիվ կբացահայտեք հայկական տերուարն իր բոլոր առանձնահատկություններով»։

V&M կոնյակի բույրերի շուրջ մշակույթ-բիզնես կապն ամրապնդող միջոցառման մասին խոսելիս՝ Armenia Wine ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանը շեշտում է․

«Հայկական կոնյակագործությունն արվեստի յուրատիպ դրսևորում է, V&M հայկական կոնյակը՝ մշակույթի անբաժան մաս:Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք նպաստել հայկական մշակույթի տարբեր ճյուղերի, թանգարանների և բիզնես հանրության երկխոսությանը»։

Երեկոյի հյուրերն էին թատրոնի և կինոյի դերասաններ, թանգարանների տնօրեններ և արվեստագետներ։

Լուսանկարը՝ Armenia Wine


«Թերևս հայկական օպերայի կյանքում սա առաջին դեպքն է, երբ կայացած բիզնեսն ինքն է թակում Օպերայի դուռը՝ առաջարկելով համագործակցել,- կարևորելով մշակույթ-բիզնես համագործակցությունը՝ իր խոսքում նշում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանը,- սա նաև հրաշալի օրինակ է՝ երկու ոլորտների հետագա երկխոսության համար»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին