×

Լուսանկարը՝ ArLeAM

ArLeAM-ը հյուրընկալել է «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին

«ArLeAM» ընկերության ներկայացուցիչները հյուրընկալել են «Հայաստանի գինիներ» ՀԿ անդամներին։

Լուսանկարը՝ ArLeAM


Գինեգործների համայնքի 29 ներկայացուցիչներ շրջել են ընկերության ինտենսիվ այգիներում, ծանոթացել ընկերության աշխատանքներին եւ համտեսել «Door» բրենդի պրեմիում գինիները։  

Լուսանկարը՝ ArLeAM


Քննարկվել են ոլորտի հիմնախնդիրներ՝ խաղողի այգիների խնամքը, կառավարման, պահպանման մեթոդները, գինու որակի բարելավումը եւ օրգանական գինու մշակումը։


 
«Գինեգործության ոլորտի համար կենսական նշանակություն ունի տեղական արտադրանքի վարկանիշի, ճանաչելիության եւ մրցունակության բարձրացումը, որը հնարավորություն կտա ներկայացվածություն ապահովել նոր շուկաներում», - ասել է «ArLeAM» եւ «Door» բրենդները ներկայացնող ընկերության տնօրեն Լեւոն Խաչատրյանը։

«ArLeAM»-ը նորարարական ապրանքանիշ է, այն առաջարկում է առանց հավելանյութերի, բնական, ինքնուրույն աճեցված արտադրանք, որոնց կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում «Door» գինու ապրանքանիշը։ 2022 թվականից ընկերությունն անդամակցում է «Հայաստանի գինիներ» ՀԿ-ին, որի ջանքերով հայկական գինիները առաջ են մղվում հովանոցային՝ «Wines of Armenia» ապրանքանիշի ներքո՝ տեղի եւ միջազգային ամենատարբեր հարթակներում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին