×

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Մոսկվայում կայացել է ArmWine երրորդ ցուցահանդեսը

Մոսկվայում կայացել է հայկական գինեգործությանը նվիրված երրորդ  ArmWine  ցուցահանդեսը, որի թեման այս տարի «Սասունցի Դավիթ» էպոսն էր:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից հայտնում են, որ Մոսկվա էին ժամանել 28 գինեգործական ընկերությունների հիմնադիրներ ու ղեկավարներ։

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Ցուցահանդեսին զուգընթաց կայացել են նաեւ պանելային քննարկումներ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանում գինեգործական բիզնես վարելու մոդելները, ռուսաստանյան շուկայում հայկական գինիների վաճառքի հարցերը։

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 600 հյուր, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սոմելիեներ եւ կավիստներ:

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


ArmWine-ը հայկական գինեգործությանը նվիրված ամենամյա ցուցահանդես է, որը նախատեսված է Ռուսաստանում եւ աշխարհում հայկական գինիների ճանաչելիության, ինչպես նաեւ գինու արտադրության ոլորտի մասնագետների եւ գինեսերների համար։ Ցուցահանդեսի համակազմակերպիչն է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը։

Լուսանկարը՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Էպոսին նվիրված «(Ան)իրական հերոսներ» ցուցահանդեսի էլեկտրոնային կատալոգը հասանելի է այս հղումով.  https://armwine.pro/ru/art:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին