«Գառաժ» ժամանակակից արվեստների թանգարանի հրատարակչությունում լույս է տեսել «Երեւան. խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետությունը» գիրքը, որում
հատուկ տեղ է զբաղեցնում Երեւանի կոնյակի գործարանի ճարտարապետական համալիրը, որը դիտարկվում է որպես քաղաքային համայնապատկերի եւ մայրաքաղաքի պատմական ժառանգության կարեւոր մաս։
«Կոնյակի գործարանի համալիրին ավելացված մասնաշենքերն այն կարծես վերածում են բերդաքաղաքի եւ հիշեցնում արտադրության պատմությունը», - այսպես է սկսվում Երեւանի կոնյակի գործարանի ճարտարապետությանը նվիրված գլուխը։
«ARARAT-ի համար կարեւոր է լինել Երեւանի ժառանգության պահպանման եւ վերաիմաստավորման շուրջ ձեւավորվող երկխոսության մի մասը։
Լիահույս ենք, որ այս գրքի շնորհիվ ընթերցողները կկարողանան ավելի խորը ճանաչել քաղաքը, նոր հայացքով դիտարկել նրա ճարտարապետությունը եւ տեսնել, թե ինչպես են տարբեր ժամանակաշրջաններն ու իմաստները միավորվում քաղաքային միասնական համայնապատկերում», - նշել է Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։
Մեդիամաքսի «Երեւան.XX դար» հատուկ նախագծում կարող եք կարդալ Երեւանի կոնյակի գործարան` կենդանի պատմություն հոդվածը:


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: