×

Հայտնի է Ազնավուրի 100-ամյակին նվիրված Մեդիամաքսի եւ ARARAT-ի նախագծի հաղթողը

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ լեգենդար հայկական ARARAT կոնյակները ամփոփել են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված բացառիկ նախագծի արդյունքները:

Ս.թ. մայիսի 10-ին, 17-ին եւ 24-ին Մեդիամաքսի https://quiz.mediamax.am/ հարթակում հրապարակվել էր 3 մրցանակային թեստ-խաղ: Դրանք նվիրված էին 1956, 1960 եւ 1981 թվականներին՝ ARARAT Charles Aznavour Signature Blend-ի բացառիկ կուպաժը իր մեջ ներառում է նաեւ հենց այդ տարիների վինտաժային սպիրտները, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարեւորագույն պահերը:

Մասնակիցները պետք է ընդհանուր առմամբ 23 հարցի պատասխանեին: Յուրաքանչյուր թեստ-խաղին մասնակցելով եւ գրանցվելով՝ մասնակիցները կուտակում էին միավորներ:

Թեստ-խաղերն ունեցել են 607 մասնակից, որոնցից գրանցվել էին 151-ը:

Բոլոր 23 հարցերին ճիշտ է պատասխանել մեկ մասնակից՝ Ալմաստ Մուրադյանը: Նա կստանա գլխավոր մրցանակը՝  ARARAT Charles Aznavour Signature Blend սահմանափակ թողարկման կոնյակը:

Եւս երկու մասնակից՝ Վլադ Հակոբյանը եւ Վարդան Բարդախչյանը, ճիշտ են պատասխանել 23 հարցից 21-ին: Կազմակերպիչների որոշմամբ նրանք եւս նվերներ կստանան:

Նվերների հանձնման միջոցառումը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ARARAT թանգարանում:

Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ ARARAT կոնյակները շնորհավորում են հաղթողին եւ շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին:  

Ստորեւ ներկայացված են երեք թեստ-խաղերի հարցերը՝ եւ ճիշտ պատասխանները (թավատառ):

***

Ազնավուրը եւ աշխարհը 1956-ին

1956 թվականին Շառլ Ազնավուրը փառահեղ ելույթ է ունենում այս դահլիճում:

«Օլիմպիա»
«Ռոյալ Ալբերտ Հոլ»
«Զենիթ»

1956 թվականին Ազնավուրների ընտանիքում այս կարեւոր իրադարձությունն է տեղի ունենում:

Շառլ Ազնավուրը մկրտվում է
Մկրտվում է Շառլ Ազնավուրի դուստրը
Շառլ Ազնավուրի ծնողներն այցելում են Երեւան

1956 թվականին Շառլ Ազնավուրը որոշ ժամանակ ինքնուրույն չէր սափրվում, որովհետեւ:

Կոտրել էր ձեռքը
Որոշել էր սափրվել միայն իր սիրելի վարսավիրի մոտ
Պարտվել էր գրազախաղում

1956 թվականին թողարկված Chante Charles Aznavour, vol. 3 սկավառակը ձայնագրվել էր:

1956 թվականին
1951 թվականին
1955 թվականին

1956 թվականին առաջին համերգն է տալիս XX դարի ապագա երաժշտական լեգենդներից մեկը:

Բոբ Դիլանը
Էլվիս Փրեսլին
Չաք Բերին

1956 թվականին նա ստեղծում է իր առաջին խումբը:

Ջոն Լենոն
Թոնի Այոմի
Բրայան Մեյ

1956 թվականին Լենինգրադի օպերայի եւ բալետի թատրոնում կայանում է այս բալետի պրեմիերան:

Սերգեյ Պրոկոֆյեւի «Ռոմեո եւ Ջուլիետը»
Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»-ը
Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը

1956 թվականին Հայաստան է այցելում:

Անգլիացի լուսանկարչուհի Իդա Կարի (Իդա Քարամյանը)
Ամերիկացի դաշնակահար Վան Կլայբըռնը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն

***

Ազնավուրը եւ աշխարհը 1960-ին

Ինչ կապ կա երկու կիթառների եւ 1960 թվականի միջեւ:

Հյուրախաղերի ժամանակ գողացան Ազնավուրի երկու կիթառները
«Երկու կիթառ»՝ այսպես էր կոչվում 1960-ին թողարկված Ազնավուրի սկավառակը
Համերգներից մեկի ժամանակ Ազնավուրը փորձում էր միաժամանակ երկու կիթառ նվագել

Ո՞վ է 1960 թվականին «ծնված» Էդուարդ Սարոյանը:

Ազնավուրի զարմիկը
Ուիլյամ Սարոյանի որդին
«Կրակե՛ք դաշնակահարին» ֆիլմի գլխավոր հերոսը

1960 թվականին լույս է տեսնում նրա առաջին սկավառակը:

Ադրիանո Չելենտանո
Տոտո Կուտունյո
Ռիւկարդո Ֆոլյի

1960 թվականին նա երկրորդ անգամ է այցելում Հայաստան:

Շառլ Ազնավուրը
Ուիլյամ Սարոյանը
Իեգուդի Մենուխինը

1960 թվականին Փարիզում:

ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը պարտվում է Եվրոպայի առաջնության եզրափակիչում
ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը պարտվում է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում
ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականը նվաճում է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

1960 թվականին Ազնավուրը որպես դերասան ներկայանում է:

Երկու ֆիլմում («Կրակե՛ք դաշնակահարին» եւ «Անցում Ռեյնի վրայով»)
Մեկ ֆիլմում
Երեք ֆիլմում

1960 թվականին էկրան է բարձրանում Ժան Կոկտոյի այս ֆիլմը:

Օրփեւսը
Օրփեւսի կտակը
Գեղեցկուհին եւ հրեշը

***

Ազնավուրը եւ աշխարհը 1981-ին

1981 թվականին էկրաններ բարձրացած այս ֆիլմում հնչում է Շառլ Ազնավուրի եւ Ժորժ Կառվարենցի հիթը:

«Հարեւանուհին» (Ֆրանսիա)
«Թեհրան-43» (ԽՍՀՄ)
«Անվերջ սեր» (ԱՄՆ)

1981 թվականին կայացավ հայտնի զուգերգը:

Շառլ Ազնավուր եւ Էլթոն Ջոն
Շառլ Ազնավուր եւ Ռել Չարլզ
Շառլ Ազնավուր եւ Խուլիո Իգլեսիաս

1981 թվականին Ստաս Նամինը:

Մոսկվայում Հանդիպում է Շառլ Ազնավուրի հետ:
Երեւանում ռոք-փառատոն է կազմակերպում:
Հյուրախաղերով մեկնում է Ֆրանսիա:

1981 թվականի հունվարին շահագործման է հանձնվում։

«Զվարթնոց» օդանավակայանի համալիրը
Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը
Լենինականի «Շիրակ» օդանավակայանի նոր շենքը

1981թ. ստեղծվում է այս խումբը։

U2
Metallica
Aerosmith

1981 թվականին Ազնավուրը։

Թողարկում է թվով 25-րդ սկավառակը
Թողարկում է միանգամից երկու սկավառակ
Նոր սկավառակ չի թողարկում:

1981 թվականին նկարիչ Գրիգոր Խանջյանն ավարտում է այս գորգանկարը:

«Հայոց այբուբենը»
«Իջման տեսիլքից»
«Վարդանանք»

1981 թվականին Երեւանում անցկացվող հեռուստատեսային ֆիլմերի փառատոնի հյուրերի թվում է:

«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում Ժեգլովի դերակատար Վլադիմիր Վիսոցկին:
«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում Գրուզդեւի դերակատար Սերգեյ Յուռսկին:
«Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում Շառապովի դերակատար Վլադիմիր Կոնկինը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին