Ամիսներ առաջ Երեւանի կոնյակի գործարանի նախաձեռնությամբ մեկնարկած ընկերության լաբորատորիայի հավատարմագրման գործընթացը հաջողությամբ ավարտվել է։
Ընկերության լաբորատորիան ստացել է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 կարեւորագույն ստանդարտի հավատարմագիրը։ Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երեւանի կոնյակի գործարանը ստացել էր 2013 թվականին։
«Հավատարմագրման ազգային մարմնի» կողմից կատարած մանրակրկիտ աուդիտին եւ նյութերի ուսումնասիրմանը հաջորդել է Երեւանի կոնյակի գործարանի հավատարմագրումը՝ կիրառելի առավելագույնը 4 տարի ժամկետով։
Ի լրումն ընկերության լաբորատորիայի գործունեությունը կանոնակարգող տեղական այլ եւ միջազգային կարգավորումների, վերջերս ստացված հավատարմագիրը մեկ անգամ եւս վկայում է նրա կողմից կատարվող հետազոտությունների աներկբա իսկության, ճշգրտության ու բարձր հավաստիության մասին։
Անկախ հավատարմագրերի ժամկետներից Երեւանի կոնյակի գործարանի լաբորատորիան յուրաքանչյուր տարի վերհահավատարմագրվում է պատկան մարմինների կողմից՝ ապահովելով գործունեության կանոնակարգումն ու հետազոտությունների անշեղելի ճշգրտությունը։
«Հետեւել ոլորտի ամենախիստ նորմերին եւ սահմանել որակի նոր նշաձողեր մեզ համար մշտապես եղել է թե՛ մասնագիտական որոնումների, թե՛ առօրյա աշխատանքների ամենապատասխանատու, բայց եւ ամենահետաքրքիր մասը։ Հավատարմագրման գործընթացը, որը մենք նախաձեռնեցինք, ընկերության կողմից որդեգրած «Որակի եւ անվտանգության» համակարգի գեթ մեկ մասն է, ինչը տարիներ, տասնամյակներ շարունակ երաշխավորում է ARARAT հայկական կոնյակների բացառիկ որակը»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի լաբորատորիայի ղեկավար, գիտությունների թեկնածու Մարինա Տիրակյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: