Ամերիկացի գինեգործ, Yacoubian-Hobbs բրենդի համահիմնադիր Փոլ Հոբսը պատմել է, որ Հայաստանում դասական արեւմտյան խաղողի տեսակներ աճեցնելու իր փորձը պսակվեց անհաջողությամբ:
«Դիտարկում էի դասական տարբերակները՝ Chardonnay, Sauvignon Blanc, Cabernet Sauvignon եւ Pinot Noir: Արդյունքն աղետալի էր: Մեր բերած տեսակների մեծ մասը սպասվածից շուտ են հասունում, իսկ շաքարի պարունակությունը «թռչկոտում» էր:
Այստեղ նրանք չեն աշխատում: Իսկ ավտոխտոն տեսակները ուշ են հասունանում եւ երբեք վերահսկողությունից դուրս չեն գալիս», - պատմել է Փոլ Հոբսը The Wine Enthusiast պարբերականին:
2022 թվականի ամռանը GastroVino-ն բացառիկ զրույց էր ունեցել Վիգեն Յակուբյանի եւ Փոլ Հոբսի հետ, որը կարող եք կարդալ այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: