Կասկադում 2023 թվականի փետրվարին բացված coffeel էսպրեսո բարի մենյուն արդեն ներառում է երկու ալկոհոլային խմիչքներ սուրճի հիմքով՝ մշակված լեգենդար ARARAT կոնյակի հետ համատեղ։
Espresso Cherry-ն պատրաստվում է ARARAT Cherry-ի եւ սուրճի լիկյորի հիման վրա, իսկ դրա յուրահատկությունը... պարմեզանի ավելացումն է։ Պանրի բույրն ու համը հիանալի բալանսավորված են սուրճի դառնությամբ:
Լուսանկարը՝ ARARAT
coffeel-ի բարիստաները պատրաստում են նաեւ զովացուցիչ Espresso Tonic ըմպելիք, որը համատեղում է էսպրեսոն եւ ARARAT Flavors շարքի տարբեր համեր:
Լուսանկարը՝ ARARAT
coffeel-ի հիմնադիր Դավիթ Հայրապետյանը GastroVino-ին պատմել է, որ նման փորձարկումներ անելու գաղափարի թրիգերը ARARAT Coffee ըմպելիքն է հանդիսացել։
Լուսանկարը՝ ARARAT
«Մեզ համար մեծ պատիվ է համագործակցել լեգենդար հայկական ապրանքանիշի հետ, եւ հույս ունեմ, որ կշարունակենք գործակցել ARARAT-ի հետ»,- ասել է Դավիթը։
Լուսանկարը՝ ARARAT
Իսկ մայիսի 30-ի երեկոյան սուրճի սիրահարներին coffee-ում սպասում է մի այլ հետաքրքիր փորձ՝ քափինգ։ Դա սուրճի հատուկ համտես է, որի ընթացքում բացահայտվում են տարբեր տեսակների համահոտային առանձնահատկությունները։
Քափինգը կանցկացնի ռուսաստանցի բարիստա Մուհամեդ Ռամազանովը:
Քափինգին մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: