Գինեգործության սիրահարների, գինին ճանաչել եւ ոլորտում մասնագիտանալ ցանկացողների համար Vino&Vino ընկերությունը ապրիլի 1-ից 19-ը կմեկնարկի եւս մեկ՝ Vino&Vino Expert դասընթաց:
Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանը GastroVino-ին մանրամասներ է ներկայացրել սպասվող դասընթացից:
- Ո՞վ կարող է մասնակցել դասընթացին:
- Դասընթացը նախատեսված է անխտիր բոլոր գինեսերների համար։
Սա հիանալի հնարավորություն է ձեռք բերել ամենաբազային գիտելիքներ համաշխարհային գինեգործության մասին, փորձել ավելի քան 40 տեսակ գինի, սովորել տարբերել որակյալ գինին անորակից, եւ ամենակարեւորը՝ խանութում դարակաշարի առջեւ եւ ռեստորանում կարողանալ կողմնորոշվել գինու ընտրության հարցում։
Vino&Vino Expert դասընթացներ նախկինում երկու անգամ անցկացրել ենք Հայաստանում, եւ շատ ուրախ եմ, որ կա պահանջարկ եւ մենք հաճույքով ստեղծում ենք հնարավորություն` նորից դասերը մեկնարկելու, նոր տեսական եւ գործնական գիտելիքներ հաղորդելու մեր սպառողներին։
Vino&Vino Expert նախագծի դասընթացը կմեկնարկի ապրիլի 1-ին: Լեզուն կլինի ռուսերեն, դասերի օրերը՝ չորեքշաբթի ժամը 19:00-ին եւ շաբաթ՝ 14:00-ին:
Դասընթացը կազմված է տեսական եւ գործնական բաժիններից, յուրաքանչյուր դասին կանցկացվի 5-7 տեսակի գինու համտես: Ավարտին մասնակիցները կստանան վկայական։
- Որո՞նք են դասընթացի առավելությունները:
- Եթե կարճ ասեմ, դասընթացը ինքն իրենով առավելություն է։ Մասնակիցները ստանում են տեսական ամենաբազային գիտելիքները աշխարհի ցանկացած երկրում գինի ընտրելիս վստահ լինել ընտրության մեջ, համտեսել նուն խաղողի տեսակը՝ աճեցված տարբեր կլիմայական պայմաններում, սովորել կարդալ եւ հասկանալ պիտակները, մի խոսքով` վեց դասի մեջ մաքսիմալ շատ ինֆորմացիա յուրացնել։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
- Ո՞վ է վարելու դասընթացը:
- Այն այս անգամ կվարի ռուսաստանցի սոմելյե, գինու փորձագետ Եվգենիա Խավտորինան: Նա սովորել է Ռուսաստանի սոմելյեների դպրոցում, ավարտել է Լոնդոնի WSET միջազգային դպրոցը՝ ստանալով է level 3 advanced միջազգային որակավորում:
Եվգենիա Խավտորինա, գինու փորձագետ
- Որքանո՞վ են կարեւոր այսպիսի դասընթացները:
- Նմանատիպ դասընթացը կարելի է համեմատել ծառաբնի հետ, որի վրա ամենախոշոր եւ կարեւոր ճյուղերն են հավաքվելու, որից հետո նույն ծառի վրա կարող են ավելանալ այլ ճյուղեր, տերեւներ եւ ծաղիկներ, բայց ծառի հիմքը այսպիսի կուրսն է:
Եվգենիա Խավտորինան
Գինի խմել սիրող եւ գինով հետաքրքրվող մարդիկ անպայման պետք է որոշակի գիտելիքներ ստանան: Քանի գինու մշակույթը եւ գինեգործությունը համակարգված ուսումնասիրելուց հետո քո վերաբերմունքը գինու աշխարհի նկատմամբ ամբողջությամբ փոխվում է, փոխում են նաեւ գինուց ստացած զգացողությունները: Դասընթացի ապագա մասնակիցներին խորհուրդ եմ տալիս բացակայել ոչ մի դասից:
Դասընթացը կանցկացվի Holiday Inn Express հյուրանոցում (Բուզանդի փող. 97/2): Տեղերը խիստ սահմանափակ են, գրանցման վերջնաժամկետը մարտի 15-ն: Գրանցվելու համար կարող եք զանգահարել + 374 41 01 00 78 հեռախոսահամարին:
Արփի Ջիլավյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: