«Convivial Reunion» 10-րդ հոբելյանական մշակութային կորպորատիվ նախագծի շրջանակում Երեւանի կոնյակի գործարանի աշխատակիցներն այցելել են Գաֆէսճեան արվեստի կենտրոն։
2018 թվականին մեկնարկած «Convivial Reunion» միջոցառումների շարքը միավորում է Երեւանի կոնյակի գործարանի աշխատակիցներին` մշակութային տարատեսակ կենտրոններ կատարած այցերի միջոցով։ Այն իր բնույթով ամբողջացնում է ARARAT-ի առանցքային արժեքները եւ աշխատակիցներին ներկայացնում հայկական մշակութային կարեւոր նվաճումները՝ համակցվելով ջերմ շփումներով եւ վառ հիշողություններով։
Երեւանի կոնյակի գործարանի աշխատակիցները հասցրել են բացահայտել գորգագործության արվեստը` Մեգերյան Կարպետում, գեղանկարչության վարպետության վառ եզրերը` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, հին ձեռագրերի եւ մատենագրության ժառանգությունը` Մատենադարանում, ինչպես նաեւ Երվանդ Քոչարի քանդակների գաղտնիքներն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործական ուղին։
«Վերածննդի ինքնություն» խորագիրը կրող 10-րդ խորհրդանշական «Convivial Reunion» միջոցառումն իրականացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Միջոցառման շրջանակներում Կենտրոնի մասնագետների օգնությամբ կազմվեց հատուկ թանգարանային հետագիծ, որը հանգավորվում էր միջոցառման խորագրի հետ եւ նախատեսում այցեր «Սասունցի Դավիթ» եւ «Խանջյան» սրահներ։
Լուսանկարը՝ ARARAT
Երեկոն եզրափակեց Կոմիտասի անվան ազգային քառյակը, որը գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադեւոսյանի գլխավորությամբ ներկայացրեց Ռախմանինովի, Մոցարտի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։
Լուսանկարը՝ ARARAT
«Երեւանի կոնյակի գործարանի «Convivial Reunion» նախագիծը աշխատակիցներին նոր ձեւաչափով մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու միջոց է, որն ամեն անգամ ապահովում է անկրկնելի փորձառություն։ Երեւանի կոնյակի գործարանի յուրաքանչյուր աշխատակից որպես Pernod Ricard միջազգային մեծ ընտանիքի անդամ Convivialite գաղափարի կրող է, ասել է թե՝ միմյանց հետ ջերմ ու անկեղծ պահերի կիսելու ջատագովը։ Այդ իմաստով «Convivial Reunion»-ը իմաստալից ժամանցի այն ձեւաչափն է, որը մշակույթի եւ ժառանգության մեր նոր բացահայտումները վերածում է ջերմ կորպորատիվ հուշերի։
Սերգեյ Խաչատրյանը | Լուսանկարը՝ ARARAT
Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելության ծրագիրը որոշակի առումով հանգավորվում էր մեր այսօրվա ներաշխարհի հետ եւ շատ կարեւոր էր թե՛ գեղագիտական, թե՛ էմոցիոնալ առումներով. մեր պատմության ամենադժվարին էջերին հաջորդել է Վերածնունդը, որքան էլ դժվար էր Սարդարապատը, նրանից հետո միշտ հնչում է լուսեղեն Կոմիտասը։ Սա է մեր ինքնությունը, որն այլընտրանք չունի»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: