Հայ բարմենների թիմը Հայաստան է վերադառնում Կոկտեյլների աշխարհի առաջնությունում նվաճած մի շարք մրցանակներով:
Առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 4-ից 9-ը Կուբայի Վարադերո քաղաքում:
Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա
Էդգար Սուվարյանը Flair bartending-ի մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը եւ ստացել լավագույն կոկտեյլ մրցանակը՝ Best Flair Cocktail Award:
Մարիա Մանուկյանն էլ, հաղթահարելով մի շարք փուլեր, դարձել է Long Drink-ի սուպեր եզրափակչի 4 մասնակիցներից մեկը:
Լուսանկարը՝ Բարմենների հայկական ասոցիացիա
Հայաստանը նվաճել է նաեւ թիմային մրցանակ, որը տրվում է մեկ տարով: Հաջորդ տարի մեր թիմն այն իր հետ կտանի Իտալիա, եւ հուսանք՝ այն կրկին նվաճելով կվերադարձնի Հայաստան:
Այս հաղթանակներին ավելի մանրամասն GastroVino-ն կանդրադառնա առաջիկայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: