Vino & Vino ընկերությունը եւ Մեդիամաքսն ամփոփել են «Գինին եւ խաղողի տեսակները» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Ընդհանուր առմամբ, թեստ-խաղին մասնակցել է 1150 օգտատեր։ Գրանցվել է 60 մասնակից, որոնցից բոլոր հարցերին ճիշտ պատասխաններ են տվել 7-ը.
Հակոբ Կազանջյանը, Սալոմե Հովսեփյանը, Մարիամ Սաղաթելյանը, Վլադիսլավ Խաչատրյանը, Թոմ Հայեսը, Նարինե Մկրտչյանը եւ Երվանդ Ավագյանը:
Նրանց համար Vino & Vino-ն սահմանել է մրցանակներ՝ իտալական վարդագույն պրոսեկո, որը հաղթողները կարող են ստանալ Պարոնյան 28/1 հասցեում գտնվող ընկերության ֆիրմային խանութից:
Ստորեւ ներկայացված են թեստ-խաղի հարցերն ու ճիշտ պատասխանները:
1. Խաղողի ո՞ր տեսակը նկարագրելիս հաճախ կիրառում են «կարագային» անվանումը:
Chardonnay
2. Cabernet Sauvignon-ը ի՞նչ խաղող է:
Կարմիր
3. Ռիսլինգը կարող է քաղցր եւ չոր լինել:
Ճիշտ է
4. Հարավային Աֆրիկայում խաղողի ո՞ր տեսակն է ամենատարածվածը
Chenin Blanc
5. Ո՞ր երկրում է առաջացել Malbec խաղողատեսակը:
Ֆրանսիա
6. Chianti-ն գինի է, թե՞ շրջան Իտալիայում
Երկուսն էլ
7. Ո՞րն է Chianti գինիների հիմնական խաղողի տեսակը
Sangiovese
8. Shiraz-ն ու Syra-ն նույն խաղողն է:
Ճիշտ է
9. Pinotage խաղողի տեսակը ստեղծվել է այս տեսակների խաչասերումից:
Pinot Noir եւ Cinsault
10. «Սուպերտոսկանական» գինիներ պատրաստելիս օգտագործվում են խաղողի այս տեսակները։
Sangiovese, Cabernet Sauvignon եւ Merlot


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: