Կասկադում տեղակայված Aperitivo Yerevan սրճարանը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից էապես իջեցնում է սուրճի գները:
Սրճարանի հաղորդագրության մեջ նշված է, որ, մասնավորապես, հունվարի 1-ից իրենց մոտ էսպրեսոն կարժենա 400 դրամ, ամերիկանոն՝ 600 դրամ, կապուչինոն՝ 800 դրամ:
Նշենք, որ երեւանյան սրճարաններում սուրճի նշված բոլոր տեսակների միջին գինը կազմում է 900-ից 1 500 դրամ:
«Հավատացած ենք, որ հիանալի սուրճը պետք է լինի մատչելի, ազնիվ եւ հոգատարությամբ պատրաստված», - հայտնել են Aperitivo Yerevan-ում:


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: