×

ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards-ի մրցանակի

ARARAT թանգարանը արժանացել է World Travel Awards մրցանակի՝ հաղթող ճանաչվելով “Europe’s Leading Brandy Distillery Tour” անվանակարգում։

«Հյուրընկալությունը ARARAT-ի համար առանցքային արժեքներից է, որ ձեւավորվել է տասնամյակներ առաջ։ Դեռեւս խորհրդային ժամանակներում այցելությունը Երեւանի կոնյակի գործարան բարձրաստիճան հյուրերի արարողակարգի անքակտելի մաս էր։ Հենց այդ հիմքերի վրա տարիներ առաջ ձեւավորվեց ARARAT թանգարանը, որն այսօր հազարավոր զբոսաշրջիկների համար Հայաստանը ճանաչելու միգուցե ամենաջերմ դարպասն է։ Սա թե՛ ոգեւորիչ է, թե՛ պարտավորեցնող։ ARARAT-ը անվերջ բացահայտումների աշխարհ է, եւ մեր թիմը կշարունակի անել ամեն ինչ, որ բրենդի հետ հաղորդակցվելը դառնա իրապես անմոռանալի ցանկացած այցելուի, ցանկացած սպառողի համար»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։  

World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին եւ միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին