Մագնեզիումը մարդու օրգանիզմում անփոխարինելի եւ ամենակարեւոր միկրոէլեմենտներից մեկն է: Այն կարելի է ստանալ ոչ միայն դրանով հարուստ սննդամթերքի, օրինակ՝ սպանախի, դդմի սերմերի, ընկույզի, դառը շոկոլադի, այլեւ մագնեզիումով հարուստ բնական հանքային ջրերի միջոցով:
Մագնեզիում եւ ջրածնի կարբոնատ պարունակող բնական աղբյուրներ հազվադեպ կարելի է հանդիպել: Եվրոպայում նման միակ աղբյուրը Չեխիայում է, Սլավկովի անտառում, ընդամենը մի քանի քառակուսի մետրի վրա: Հենց այս աղբյուրից էլ շշալցվում են չեխական հայտնի Magnesia հանքային ջրերը:
Չեխական այս բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Vino&Vino ընկերությունն է: Magnesia հանքային ջրերի տեսակների մասին զրուցել ենք Vino & Vino ընկերության մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանի հետ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Magnesia հանքային ջրի աղբյուրը միակ վայրն է Եվրոպայում, որը կարող է բավարարել մարդու օրգանիզմի մագնեզիումի ամենօրյա ճիշտ չափաբաժինը: Բուժիչ հատկություններ ունեցող այս հանքային ջուրը հարմար է կանոնավոր օգտագործման համար՝ առանց սահմանափակումների։ Magnesia-ն յուրահատուկ հանքային բաղադրություն ունի՝ մագնեզիումի բարձր եւ միեւնույն ժամանակ նատրիումի ցածր պարունակությամբ: 1,5 լիտրանոց Magnesia-ի մեկ շիշը ապահովում է մագնեզիումի առաջարկվող օրական ընդունման 68%-ը»,- նշում է Սոնա Միքայելյանը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հղում անելով մասնագետներին՝ Սոնան ասում է, որ մարդու օրգանիզմում մագնեզիումի պակասի նախանշաններ են շուտ հոգնելը, դյուրագրգիռ լինելը, անքնությունը եւ հաճախակի գլխացավերը. «Մագնեզիումը բարձրացնում է դիմադրողականությունը սթրեսի հանդեպ եւ նպաստում է օրգանիզմում նյութափոխանակության լավացմանը, օգնում է սնունդն օրգանիզմում էներգիայի վերածել՝ պահպանելով գլյուկոզայի ճիշտ մակարդակն արյան մեջ: Մագնեզիումի օգնությամբ նաեւ նոր սպիտակուցներ են ձեւավորվում, որոնք կարեւոր տարր են ոսկորների, մաշկի, ներքին օրգանների համար: Հղիների համար եւս շատ կարեւոր է մագնեզիումը»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեզ մոտ ներկայացված է Magnesia ապրանքանիշի ջրերի չորս տեսակ՝ դասական Magnesia, Magnesia Go, Magnesia Red`թուրինջի եւ ազնվամորու համերով:
«Magnesia Go-ն շատ հարմար է սպորտով զբաղվողների համար, անգամ շշի տեսքն է հարմարեցված: Թուրինջի եւ ազնվամորու համով ջրերը թույլ գազավորված են եւ ավելի շատ լիմոնադ են հիշեցնում, սակայն չեն պարունակում արհեստական քաղցրացուցիչներ կամ կոնսերվանտներ: Դրանք հարուստ են B3, B6 եւ B12 վիտամիններով, որոնք նպաստում են հոգնածության նվազեցմանը եւ իմունային համակարգի բնականոն գործունեությանը»,- նշում է ընկերության մարքեթինգի ղեկավարը:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Vino&Vino մասնագիտացված խանութում եւ երեւանյան առեւտրի ցանցերում ներկայացված Magnesia ջրերը կարելի է պատվիրել նաեւ առցանց:
Հանքային ջրերի ներմուծումը Vino&Vino ընկերության նոր ուղղություններից է: Բացի Magnesia-ից՝ ընկերությունն այս պահին եւս երկու տեսակի ջուր է ներկայացնում՝ Ֆիջիի թագավորությունից ներմուծվող հայտնի Fiji եւ չեխական Mattoni ջրերը:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: