Armenia Wine ընկերությունը կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:
Կառավարությունից հայտնում են, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործելու է ալկոհոլային խմիչքների արտադրության և արտադրամասերի կապիտալ վերանորոգման համար:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում, ստեղծել 80 նոր աշխատատեղ` 350-420 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ընկերության կողմից թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.8 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 683 մլն դրամ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: