×

Լուսանկարը՝ ARARAT

Երեւանի կոնյակի գործարանը ներկայացրել է ARARAT Cherry-ն

Սեպտեմբերի 2-ին Երեւանի կոնյակի գործարանում ներկայացվել է ARARAT-ի համային շարքի նոր արտադրանքը՝ ARARAT Cherry-ն։

«Այսօրվա երեկոն նշանավորում է մեր նոր արտադրանքը՝ ARARAT Cherry-ն, որն արդեն մոտ երկու ամիս է հասանելի է մեր սպառողներին։

Լուսանկարը՝ ARARAT


Բիզնես տեսանկյունից սա, իհարկե, բավականին կարճ ժամկետ է լիարժեք դատողությունների համար, բայց առաջին արձագանքներն իրապես խոստումնալից են։

Լուսանկարը՝ ARARAT


Վստահ եմ, որ 2019 թ. մեկնարկած ARARAT Flavors շարքի ռազմավարությունն այս արտադրանքով եւս կբացի նորանոր հեռանկարներ թե՛ ARARAT-ի դասական տեսականու, թե՛ համահոտային շարքի համար»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

Լուսանկարը՝ ARARAT


ARARAT Cherry խմիչքն ունի 30% թնդություն եւ առանձնանում է փափուկ, կլորավուն համով, շաքարապատ բալի ստվերներով, որոնք վերածվում են երկարատեւ եւ աստիճանաբար բացահայտվող շոկոլադով երանգավորված հետհամի, ինչի շնորհիվ այս խմիչքը կարելի է վայելել թե' մաքուր մատուցմամբ, թե' կոկտեյլներում։  

Լուսանկարը՝ ARARAT


ARARAT Cherry-ն գալիս է համալրելու ARARAT Flavors շարքը, որում ներառված են ավելի վաղ թողարկված եւ արդեն իսկ սիրված ARARAT Apricot-ը եւ ARARAT Coffee-ն։

Լուսանկարը՝ ARARAT


Երեկոյի ընթացքում Phoenix, Kong, Minas եւ The Kond House բարերի բարմենները հյուրերին ներկայացրեցին ARARAT Cherry-ի հիմքով հատուկ պատրաստված կոկտեյլներ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին