Օգոստոսի 27-28-ը Դիլիջանում տեղի է ունեցել «DILIJAN WINE FEST» գինու փառատոնը։
Այն անցկացվել է Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, որը Հայաստանի պետական նշանակության հուշարձան է։
Լուսանկարը՝ DILIJAN WINE FEST
Կազմակերպիչներն այդ վայրն ընտրել են «ի շահ հուշարձանի հանրահռչակման, ճանաչման եւ պահպանման»։
Կազմակերպիչները հայտնել են, որ «DILIJAN WINE FEST»-ին մասնակցել է շուրջ 4000 այցելու, 30 գինեգործարան, ինչպես նաեւ տարբեր ռեստորաններ եւ տեղական արտադրողներ։
Լուսանկարը՝ DILIJAN WINE FEST
«DILIJAN WINE FEST»-ի ընթացքում եղել են գինու համտեսի վարպետաց դասեր, որտեղ այցելուները սոմելյե Վլադ Խաչատրյանի հետ միասին համտեսել են «TUS», «Meyron» եւ «Gevorkyan Winery» ընկերությունների գինիները, մասնակցել սաբրաժի վարպետաց դասի` համտեսելով «Keush»-ի գինիները։
Լուսանկարը՝ DILIJAN WINE FEST
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ ավանդական խաղողի տրորման արարողություն եւ գինով նկարչություն՝ «Voskevaz Winery»-ի աջակցությամբ։
Փառատոնի այցելուները համտեսել են նաեւ մասնակից ռեստորանների առաջարկած ուտեստները` TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie։
Լուսանկարը՝ DILIJAN WINE FEST
«DILIJAN WINE FEST»-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է, փառատոն իրականացվել է Հայաստանի Խաղողագործության եւ Գինեգործության Հիմնադրամի աջակցությամբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: