×

Լուսանկարը՝ REUTERS

«Գարեջրի օր» փառատոնը չեղարկվել է

«ԷվենտՏուրա» ընկերությունը հայտարարել է «Գարեջրի Օր» փառատոնի չեղարկման մասին։

«Գյումրու համայնքապետարանը որոշում է կայացրել օգոստոս ամսին մասշտաբային միջոցառումներ չկայացնել: Քանի որ սեպտեմբեր ամիսը հագեցած է մի շարք այլ փառատոններով եւ միջոցառումներով, այդ պատճառով որոշում է կայացվել փառատոնը անցկացնել հաջորդ տարի։

Այն մասնակիցների գումարները, ովքեր նախоրոք ձեռք են բերել «Գարեջրի Օր» փառատոնի մասնակցության փաթեթ, հետ կվերադարձվեն 10 աշխատանքային օրվա ընթացքում», - ասված է ընկերության հայտարարության մեջ։

Միջոցառումը պետք է տեղի ունենար օգոստոսին 20-ին՝ Գյումրիում, սակայն հետաձգվել էր։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին