×

Հայաստանում կանցկացվի բարմենների MONIN CUP 2022 մրցույթը

Հոկտեմբերի 1-ին Հայաստանում տեղի կունենա MONIN CUP 2022 մրցույթը, որին կարող են մասնակցել 18-ից 27 տարեկան բարմենները։

Մրցույթը կազմակերպում է Բարմենների Հայկական Ասոցիացիան՝ ALPHA GROUP-ի եւ MONIN ապրանքանիշի հետ համատեղ։

«Oգտագործեք ձեր ստեղծագործական ունակությունները, հմտությունը, կիրքը եւ հնարամտությունը՝ կոկտեյլի հիշարժան պահ ստեղծելու համար։ Կոկտեյլ, որը կհամախմբի հանդիսատեսին եւ ժյուրիի անդամներին համատեղ անմոռանալի փորձի համար»,- ասված է Ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ։

MONIN CUP-ի այս տարվա թեման է՝ «SharingMemorableMoments»։ Մրցույթի հաղթողը դեկտեմբերին Հայաստանը կներկայացնի MONIN CUP 2022 FINAL-ում, որն այս տարի կանցկացվի Ֆրանսիայում։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է այցելեն Բարմենների Հայկական Ասոցիացիա՝ Չարենց 48, եւ լրացնեն գրանցման հայտը: Դիմումների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ը, ժամը 19։00-ն է։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին