Փառատոնին կմասնակցի ավելի քան 25 գինեգործարան` TUS, Jraghatspanyan Winery, NOA, Gevorkian Winery, WineArt Winery, Tushpa Wine Cellar, Voskevaz Winery, Qotot, Berdashen, Ijevan, Acol Armenian Ethnic Manor, Vedi Alco, Karas Wines, ArmAs Wines, Hovaz WINES, Voskeni, LORDNOK CAPITAL, Georgian Wine and Spirits, Zulal Wines, Meyron, Armenia Wine, Norqi Keghar, KOOR, 44, MOONQ, ինչպես նաեւ տարբեր ռեստորաններ եւ արտադրողներ։
DILIJAN WINE FEST-ի կազմակերպիչը TIME TO ընկերությունն է։ Փառատոնի ընթացքում տեղի կունենա գինու համտեսների վարպետաց դաս, նկարչություն գինով, ավանդական խաղողի տրորման արարողություն, երեկոյան կինոդիտումներ, էթնո-արտիստների ներկայացումներ, խաղողագործության պատմության մասին թատերական եւ պարային ներկայացումներ, կիրականցվի բարեգործական դրամահավաք` Արեգ Բալայանի (Blojiks) ստեղծած տեսականու վաճառքից ստացված հասույթի մի մասով, որը, որպես աջակցություն, կուղղվի Արցախին։
Փառատոնի այցելուները կկարողանան համտեսել TAVA, Papanino, Machar 44, Mikayelyan Family Farm, Ootelie ռեստորանների առաջարկած ուտեստները։
DILIJAN WINE FEST գինու փառատոնը կանցկացվի Աղասի Խանջյանի ամառանոցի հարակից տարածքում, օգոստոսի 27-ին եւ 28-ին՝ ժամը 15։00-22:00-ն։ Միջոցառման ծրագիրը եւ տոմսերը հասանելի են այս հղումով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: