×

Լուսանկարը՝ Vino & Vino

Պրոսեկո. Ինչպես համեղ դիմակայել շոգ ամռանը

Ամռան ամենաշոգ ամսին՝ օգոստոսին, արեւն այրում է եւ «չի խնայում», իսկ զովացնող տարբերակներ փնտրելիս ամենից բարդը ճիշտ խմիչիքի ընտրությունն է: Ալկոհոլի ցածր տոկոսայնությամբ սպիտակ եւ վարդագույն փրփրուն գինիներն ամենահարմարն են թե՛ տանը, թե՛ բացօթյա հավաքույթների ժամանակ օգտագործելու համար:

Վերջին շրջանում լայն տարածում է գտել պրոսեկո տեսակի փրփրուն գինիները, որոնց մասին էլ զրուցել ենք Vino & Vino ընկերության մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանի հետ։ GastroVino-ի հետ զրույցում նա առանձնացրել է ընկերության պորտֆելի պրոսեկոները, որոնք ամենաշատն են սիրված սպառողի կողմից։

«Վերջին տարիներին փրփրուն գինիների սպառման ավելացում ենք նկատում։ Կարծում եմ, սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ նախկինում փրփրուն գինիները կամ շամպայնը հիմնականում ըմպում էին տոներին կամ որեւէ առիթ նշելիս, հիմա գերադասում են սպիտակ գինու փոխարեն ընթրիքին մի քիչ պղպջակներ ավելացնել եւ վայելել պրոսեկո կամ կավա՝ որպես ապերետիվ»,- նշում է Սոնա Միքայելյանը:

Լուսանկարը՝ Vino & Vino


Պրոսեկոն իտալական փրփրուն գինի է, որն իր անունը ստացել է Իտալիայի հյուսիս-արեւելքում գտնվող Տրեվիզո շրջանի բլուրների պատվին, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։

«Շրջանը տպավորիչ է իր կտրուկ լանջերով, փոքրիկ խաղողի այգիներով, գյուղերով եւ անտառներով։ Դեռ կես դար առաջ Պրոսեկո էին անվանում նաեւ տարածաշրջանում աճող խաղողի տեսակը, որն օգտագործվում էր գինեգործության մեջ։ Հիմա այն անվանում են Գլերա: Ներկայում պրոսեկո փրփրուն գինու արտադրության մեջ օգտագործվում է Գլերա խաղողի տեսակը։ 2019թ.-ից սկսել է արտադրվել նաեւ պրոսեկոյի վարդագույն տեսակը, որի արտադրության համար բացի Գլերայից՝ 10-15% Պինո Ներո խաղող է օգտագործվում»,- պատմում է Սոնան։

Լուսանկարը՝ Vino & Vino


«Պրոսեկո»-ն աշխարհագրական անվանում է՝ այսպես կոչված Denominazione di origine controllata (DOC), ինչը ենթադրում է արտադրության հստակ կանոններ եւ չափանիշներ։ Սրանից ենթադրում է, որ շշի պիտակի վրա «Պրոսեկո» գրելու իրավունք ունեն միայն այն արտադրողները,  որոնք արտադրություն են իրականացնում Իտալիայի Վենետո եւ Ֆրուլի Վենեցիա Ջուլիա շրջանների ինը մարզերից մեկում:

«Պրոսեկոն արտադրվում է Մարտինոտի/Շարմա մեթոդով, երբ առաջնային եւ/կամ երկրորդական խմորումն անցնում է չժանգոտվող մեծ տարաներում, իսկ շշալցումը տեղի է ունենում ճնշման տակ։ Այս մեթոդը թուլ է տալիս Գլերա խաղողի տեսակի համահոտային փնջի բոլոր առանձնահատկությունները հաղորդել գինուն»,- ասում է Սոնան:

Լուսանկարը՝ Vino & Vino


Vino &Vino-ի պորտֆելում պրոսեկո արտադրող երկու բրենդ կա՝ Astoria-ն եւ Gancia-ն:

«Astoria ապրանքանիշը բացման օրվանից մեր խանութի բեսթսելլերն է։ Այն ստեղծվել է 1978թ.-ին եւ իր արտադրությունը կազմակերպում է Պրոսեկո շրջանում:

Astoria-ն ներկայումս բավականին մեծ փրփրուն գինիների տեսականի ունի: Այն գինեգործների դասական ընտանիքին է պատկանում, ինչը, աշխարհում շատ են գնահատում, քանի որ որակը երաշխավորված է։ Astoria-ն աշխարհի ամենահեղինակավոր հեծանվային մրցաշարերից մեկի՝ Giro d’Italia-ի գործընկերն է։ Ըստ ավանդույթի՝ հաղթողը միշտ Astoria-ի շիշ է բացում։ Astoria-ն աչքի է ընկնում իր նորարարությամբ եւ շշերի յուրահատուկ դիզայնով: Այս բրենդը ներկայանում է նաեւ մագնում չափի փրփրուն գինիներով՝ 1,5 կամ 3 լիտրանոց, որոնք մեծ թվով մարդկանցով խմելու համար շատ հարմար են»,- նշում է Սոնան:

Լուսանկարը՝ Vino & Vino


Vino &Vino-ում Astoria ապրանքանիշի 15-ից ավելի անուն գինիներ են ներկայացված։ Որպես նորություն՝ Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավարը խորհուրդ է տալիս փորձել Astoria Butterfly Rose պրոսեկոն, որը համեմատաբար նորույթ է, բայց հասցրել է սիրվել հաճախորդների կողմից։

Լուսանկարը՝ Vino & Vino


«Մյուս բրենդը՝ Gancia, հիմնադրել է Կարլո Գանչան՝ ավելի քան 170 տարի առաջ Նա շամպայնի արտադրության մեթոդները ուսումնասիրելուց հետո վերադարձել է Ֆրանսիայից եւ Իտալիայի Պիեմոնտ շրջանում հիմնել իր ընկերությունը: Հետագայում նա երկրի տարբեր շրջաններում ձեռք է բերել խաղողի այգիներ եւ մեծացրել տարբեր տեսակի փրփրուն գինիների արտադրությունը: Պրոսեկո դասի ներկայացուցիչ՝ Gancia Prosecco Brut-ը հիանալի է երեւանյան օգոստոսը մեղմելու համար։ Ի դեպ, թե՛ Astoria-ի, թե՛ Gancia-ի պրոսեկոները կարելի է գտնել Երեւանի սրճարաններում, խանութներում եւ մեծ սուպերմարկետների ցանցերում»,- պատմում է Սոնան՝ նշելով, որ Vino & Vino-ի պորտֆելում ներկայացված են Gancia-ի թե՛ փրփրունները, թե՛ վերմուտները։

Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Vino & Vino-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին