Արագածոտնի Կարին գյուղում տեղակայված STORK Nest Winery-ում (թարգմանաբար՝ «Արագիլի բույն» գինետուն) նշեց իր ստեղծման միամյակը՝ համադրելով այն Քրիստոսի Պայծառակերպության տոնի կամ պարզապես Վարդավառի հետ։
Այդ կապակցությամբ STORK-ի հիմնադիրները գինետուն էին հրավիրել իրենց գործընկերներին եւ պարզապես մտերիմներին՝ միասին նշելու կրկնակի տոնը։
«Հայկական Վարդավառը մեր ընտանիքներում միշտ եղել է ամենասիրված ու սպասված տոներից մեկը։ Մենք միշտ նշել ենք այն տոնական սեղանով և ջրոցիով։ Ուստի ամռան այս պայծառ, ուրախ տոնը մեր գործարանում ընկերների հետ սպիտակ գինով տոնելը յուրահատուկ կարևորություն ուներ մեզ համար։ Իսկ այս տարի այն հատուկ խորհուրդ ունեցավ մեզ համար, քանի որ ուղիղ երեք տարի առաջ հուլիսի 24-ին ես որպես սեփականատեր մտա մեր գործարանի տարածք։ Մեկ տարի առաջ էլ հայկական շուկայում ներկայացրինք մեր սպիտակ անապակ STORK գինին»,- նշել է «Կասկարա» ընկերության հիմնադիր Կարեն Ճարակյանը։
Նրա խոսքով, իրենց նպատակն է գինին դարձնել հայ սպառողի կենսաձևի և սննդակարգի մի մասը, վերադարձնել ավանդականը՝ նոր, ավելի վառ ու ժամանակակից մեկնաբանությամբ։ Այդ երազանքը մոտեցնելու նպատակով STORK Nest Winery-ում մեկ ամսից կբացվի համտեսի սրահը և գործարանը իր դռները կբացի հյուրերի համար։
Ընկերությունն ունի խաղողի սեփական մոնոսորտ այգիներ Արարատի մարզում։ Այնտեղ աճեցվող Կանգուն խաղողից ընկերությունն արտադրում է STORK սպիտակ անապակ գինի՝ տարեկան 10 000 շիշ ։ Այն հասանելի է Երևանի մի շարք ռեստորաններում, գինու մասնագիտացված խանութներում և բարերում։
Լուսանկարները՝ Սամվել Բերքիբեքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: