Պուշկինի 3ա հասցեում տեղակայված Hard Rock Café Yerevan-ը պաշտոնապես բացվել է:
Երկուշաբթիից հինգշաբթի Hard Rock Café Yerevan-ը բաց կլինի ժամը 12:00-ից 00:00-ն, ուրբաթ-շաբաթ՝ 12:00-ից 01:00-ը, կիրակի օրը՝ 11:00-ից 00:00-ը:
Hard Rock Café-ին կից գործում է Hard Rock Shop-ը, որտեղ կարելի է տարբեր հուշանվերներ գնել:
Սրճարանը ապահովված է լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալու տեղացի եւ արտասահմանցի երաժիշտներին այստեղ համերգներ ունենալ։
Ճաշացանկը ներառում է ամերիկյան եւ մեքսիկական սթեյքեր, բուրգերներ, ֆահիտաներ, այլ հետաքրքիր ուտեստներ:
Hard Rock Café Yerevan-ը կարող է միաժամանակ 270 հյուր տեղավորել՝ առաջին եւ երկրորդ հարկերում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: