Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում կայացել է Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» (1887թ․) վերականգնված կտավի բացման արարողությունը։
135-ամյա կտավը վնասվել էր 1994 թվականին։
Միջոցառման հանդիսավոր մասը լրացրեց ARARAT կոնյակը. հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու հայկական կոնյակագործության ժամանակակից եզրերը։ Հատկանշական է, որ այս տարի լրանում է նաեւ հայկական կոնյակագործության 135-ամյակը։
Սա մեծն ծովանկարչի ժառանգությանը նվիրված առաջին միջոցառումը չէ, որին աջակցել է լեգենդար հայկական կոնյակը։ 2016 թվականին ARARAT-ն աջակցել էր Տրետյակովյան պատկերասրահում կայացած ցուցահանդեսին` նվիրված նկարչի 200-ամյա հոբելյանին, իսկ 2017 թվականին` Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: