Մեդիամաքսն ամփոփել է ARARAT «Ընտիր» մրցանակային թեստ-խաղի արդյունքները:
Բոլոր հարցերին ճիշտ են պատասխանել երեք մասնակիցներ՝ Աշխեն Թոսունյանը, Հռիփսիմե Մանասերյանը եւ Հայկ Ստեփանյանը: Ընդհանուր առմամբ, թեստ-խաղն ունեցավ 108 մասնակից, որոնցից 47-ը գրանցվել էին մրցանակների համար պայքարելու համար:
Առաջիկա օրերին հաղթողներին կտեղեկացնենք պարգեւատրման օրվա մասին:
Ստորեւ ներկայացնում ենք ARARAT «Ընտիր» մրցանակային թեստ-խաղի ճիշտ պատասխանները:
1. «Ընտիր»-ն առաջին հայկական տեսակավոր կոնյակի՝ «Ֆին-Շամպայն Ընտիր»-ի անմիջական հետնորդն է։ Ո՞ր թվականին է ստեղծվել այս լեգենդար կուպաժը:
1887
1902
1907
Պատասխան՝ Երեւանի կոնյակի գործարանը վերաթողարկել է լեգենդար ARARAT «Ընտիր» կուպաժի կոլեկցիոն տարբերակը կրկնակի տարեդարձի՝ Հայաստանում կոնյակագործության 135-ամյակի եւ հայկական առաջին տեսակավոր կոնյակի 120-ամյակի կապակցությամբ։ «Ֆին-Շամպայն Ընտիր» կոնյակը ստեղծվել է 1902 թվականին։
2. «Ընտիր» կոնյակի հեղինակը շնորհալի վարպետ-կոնյակագործ Մկրտիչ Մուսինյանցն է։ Մոնպելյեի հայտնի գինեգործական դպրոցի շրջանավարտ Մուսինյանցը անհավանական մտահորիզոնի տեր մարդ էր եւ մեծ էսթեթ, որին միշտ գրավում էին գրականությունն ու արվեստը։ 1919-ին նա դարձավ.
Մոնպելյեի գինեգործների ասոցիացիայի նախագահ
Երեւանի քաղաքապետ
Ավիատորների ակումբի պատվավոր անդամ
Պատասխան՝ 1919 թվականին Մկրտիչ Մուսինյանցը դարձավ Երեւանի քաղաքապետ։ Սակայն այս կարգավիճակը նրան չէր խանգարում շարունակել ստեղծագործական որոնումները, եւ նա շարունակում էր ոգեշնչում գտնել կոնյակագործության մեջ։
3. ARARAT թանգարանի գանձարանում պահվում են «Ֆին-Շամպայն Ընտիր» կոնյակի առաջին նմուշները։ Այս եզակի շշերը ավելի քան 100 տարեկան են։ Իսկ քանի՞ տարեկան է դրանց մեջ պահվող կոնյակը։
120 տարեկան
7 տարեկան
113 տարեկան
Պատասխան՝ Կոնյակի պատրաստման դարավոր կանոնների համաձայն՝ կոնյակը հնեցվում է միայն կաղնե տակառներում։ Հենց այս երկար ու անշտապ փուլը թույլ է տալիս սպիրտներին բացահայտել իրենց որակները, հարստացվել յուրահատուկ գույնով եւ ձեռք բերել կոնյակին բնորոշ բույր ու համ։ Ուստի, չնայած նրան, որ «Ֆին-Շամպայն Ընտիր»-ի առաջին նմուշները թվագրված են 1902 թվականով, այդ շշերում պահվող կոնյակը յոթ տարեկան է, քանի որ շշալցման ժամանակ այն յոթ տարեկան էր։
4. Ստեղծվելուց քիչ անց «Ֆին-Շամպայն Ընտիր» կոնյակը գրավեց ամենախստապահանջ միջազգային ժյուրիի սրտերը: Ո՞ր քաղաքներում էին անցնում 20-րդ դարի սկզբի ամենահեղինակավոր մրցույթները, որտեղ «Ֆին-Շամպայն Ընտիր» կոնյակը արժանացել էր բարձր մրցանակների։
Փարիզում եւ Բորդոյում
Փարիզում եւ Նիսում
Փարիզում եւ Ստրասբուրգում
Պատասխան՝ «Ֆին-Շամպայն Ընտիր»-ը բարձր մրցանակներ է ստացել Փարիզում եւ Բորդոյում։
5. Երեւանի կոնյակի գործարանի վարպետների կողմից վերաթողարկված «Ընտիր» կոնյակը համալրել է ARARAT վինտաժային հավաքածուն։ Ո՞ր կոնյակներ են ընդգրկված այդ հավաքածուի մեջ:
«Հայաստան», «Երեւան» եւ «Ընտիր»
«Անի»
«Նաիրի»
Պատասխան՝ ARARAT վինտաժային հավաքածուն Երեւանի կոնյակի գործարանում տարբեր ժամանակներում արտադրված վերածնված կոնյակների շարք է: Վինտաժային հավաքածուի բոլոր կուպաժներն արտադրվում են օրիգինալ բաղադրատոմսերով եւ վերստեղծում են հայտնի կոնյակների էտալոնային նմուշները: 2015 թվականին ներկայացվել էր շարքի առաջին կոնյակը՝ լեգենդար «Հայաստանը», 2018 թվականին շարքը համալրվել էր «Երեւան» կոնյակով։ Շարքն ավարտում է կոլեկցիոն «Ընտիր»-ը։
6. Այսուհետ «Ընտիր» վերստեղծված կոնյակը նրբաճաշակ համը գնահատողներին կներկայանա կոլեկցիոն տարբերակով։ Ի՞նչ է նշանակում «կոլեկցիոն» բառը, երբ խոսում ենք հայկական կոնյակի մասին:
Գեղեցիկ բնորոշում
Պրեմիում որակի լրացուցիչ հատկանիշ
Նշում է պատկանելիությունը կոնկրետ հավաքածուին
Պատասխան՝ Առաջին հերթին այն վկայում է, որ շշալցման համար պատրաստ կոնյակը երեք տարի լրացուցիչ հնեցվել է կաղնե տակառներում։
7. Նոր «Ընտիր»-ի փաթեթավորումը շարունակում է ARARAT վինտաժային շարքի միասնական ոճային լուծումները եւ ներկայացված է էլեգանտ տուփով։ Ի՞նչ են խորհրդանշում դրա գրաֆիկական եւ գունային լուծումները։
7 տարվա հնեցումը
Խմիչքի թնդությունը
Արարատյան դաշտի եւ Հայաստանի էնդեմիկ խաղողի տեսակների փառաբանումը
Պատասխան՝ ARARAT «Ընտիրը»-ը լրացնում է ARARAT վինտաժային հավաքածուն եւ շարունակում է շարքի ոճային միասնական լուծումները: Այս կոնյակը ներկայացված է էլեգանտ փաթեթով, որի գրաֆիկական եւ գունային լուծումը փառաբանում է առատաձեռն Արարատյան դաշտը եւ հայկական խաղողի յուրահատկությունը՝ որպես վառ պատմությունների անփոխարինելի սկիզբ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: