×

Լուսանկարը՝ REUTERS

Michelin-ը սկսում է գնահատել գինեգործարանները

Michelin ուղեցույցը հայտնել է, որ այսուհետ գնահատելու է նաեւ գինեգործարանները:

125 տարի շարունակ Michelin ուղեցույցը գնահատել է գաստրոնոմիայի եւ հյուրընկալության ոլորտում գերազանցության հասած հաստատություններին՝ Michelin Stars-ի եւ Michelin Keys-ի մրցանակների միջոցով, որոնք ներդրվել են, համապատասխանաբար, 1926 եւ 2024 թվականներին։

Michelin ուղեցույցը առանձնացրել է նաեւ բացառիկ գինիները եւ սոմելյեներին, մասնավորապես՝ «գինի» պատկերակի միջոցով, որը ստեղծվել է 2004 թվականին՝ ընդգծելու ուտեստների եւ գինիների ճիշտ համադրությունները։ 2019 թվականին հիմնադրվել էր Michelin Sommelier Award մրցանակը, որը տրամադրվում է այն մասնագետներին, ովքեր հարստացնում են հյուրերի փորձառությունը՝ գինու ճիշտ ընտրության եւ մատուցման միջոցով։

2026 թվականին մեկնարկող Michelin Grape-ը առանձին մրցանակ կլինի եւ կշնորհվի աշխարհի տարբեր շրջանների գինեգործարաններին, որոնք կհամապատասխանեն հինգ չափանիշներին՝ 

1.    գյուղատնտեսական որակ, 

2.    տեխնիկական գերազանցություն, 

3.    անհատականություն, 

4.    ներդաշնակություն, 

5.    հետեւողականություն։ 

Լուսանկարը՝ REUTERS


Michelin Grape-ը շնորհելու է 4 տեսակի մրցանակ. Խաղողի երեք տերեւ, Երկու տերեւ, Մեկ տերեւ, Ընտրված:

Խաղողի երեք տերեւ մրցանակը տրամադրվելու է բացառիկ արտադրողներին, ում գինու սիրահարները կարող են վստահորեն դիմել։ 

Խաղողի երկու տերեւ մրցանակը կտրամադրվի գերազանց արտադրողներին, որոնք առանձնանում են իրենց գործընկերների շրջանում եւ հայտնի են արտադրանքի բացառիկ որակով եւ կայունությամբ։ 

Խաղողի մեկ տերեւ մրցանակը կտրամադրվի շատ լավ արտադրողներին, որոնք ստեղծում են ոճային գինիներ։ 

Ընտրված անվանակարգում կներառվեն հուսալի արտադրողները, որոնք արտադրում են լավ գինիներ։

2026-ին Michelin Grape-ը գնահատումը սկսելու է Ֆրանսիայի երկու ամենահայտնի գինեգործական շրջաններում՝ Բուրգունդիայում եւ Բորդոյում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին