Հայաստանն առաջին անգամ իր հաստատուն տեղն է ամրապնդում համաշխարհային լյուքս քարտեզում՝ գրավելով գլոբալ մամուլի ուշադրությունը։ Այն, ինչ տարիներ շարունակ թվում էր աներեւակայելի, այսօր դարձել է իրականություն՝ Pogossian Luxury Brand House-ի («ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ) շնորհիվ։ Առաջին անգամ մեր երկիրը ճանաչվում է ոչ թե միայն մշակույթով կամ պատմությամբ, այլեւ Հայաստանում ստեղծված լյուքս ապրանքներով, որոնք վայելում են միջազգային շուկաների, իշխանական ընտանիքների եւ աշխարհի ազդեցիկ ամսագրերի ուշադրությունը։
«ՍՊՍ Սիգարոն»-ը վաղուց դուրս է եկել տարածաշրջանից եւ հետեւողականորեն ընդլայնում է իր շուկաները, արտահանման ծավալներն ու ամրապնդում դիրքերը միջազգային մակարդակում։ Ընկերության բրենդների նկատմամբ աճող հետաքրքրությունն արտացոլվում է նաեւ միջազգային մամուլում, որտեղ վերջինս դիրքավորվում է որպես լյուքս ոլորտում մրցունակ եւ վստահելի գլոբալ խաղացող։
Նոյեմբերին ընկերության մասին գրել է գերմանալեզու Forbes-ը, որը լույս է տեսնում Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ Հոդվածում լրագրողն անդրադառնում է Pogossian Luxury Brand House-ի բրենդերին, որոնց թվում են Cigaronne-ը, Jardins d'Arménie ռոյալ բրենդին, Godfather օղին եւ LiveChef թվային գաստրո հարթակը։ Հեղինակավոր ամսագրի հոդվածում «ՍՊՍ Սիգարոն»-ը ներկայացված է որպես հայկական լյուքս արտադրության, նորարարության եւ բարձրակարգ արհեստավարժության խորհրդանիշ։ Հեղինակն ընդգծում է նաեւ բրենդի մոտեցումը, տեսլականն ու արժեքային համակարգը։
Forbes Germany-ի հոդվածի վերնագիրը եւս խոսուն է` «Սիգարոն. Հայաստանի լյուքս ոլորտի եւ նորարարության առաջամարտիկ»։
Ամբողջական հոդվածը հասանելի է Forbes.at կայքում, ստորեւ ներկայացնում ենք ամենաուշագրավ մեջբերումներն ու շեշտադրումները։
«Հայաստանը, որն աշխարհին միշտ ճանաչելի էր իր հնագույն եկեղեցիներով, լեռնային գեղատեսիլ բնությամբ եւ ուժեղ սփյուռքով, այսօր արդեն առավել աչքի է ընկնում իր ստեղծարարությամբ, ձեռներեցությամբ եւ արտահանմանն ուղղված արտադրությամբ»։
Ամսագրի գնահատմամբ՝ «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ Հայաստանը նորովի է ներկայանում: Երկրի ամենահաջողակ բիզնեսներից շատերն առանձնանում են ինքնատիպությամբ, յուրահատուկ դիզայնով եւ գլոբալ շուկաներում գրավչությամբ։ «ՍՊՍ Սիգարոն»-ն այն ընկերություններից է, որն իր բրենդերով առաջնորդում է երկրի փոխակերպվող ինքնության ձեւավորումը:
««ՍՊՍ Սիգարոն»-ը գործունեությունը սկսել է 1999-ին, եւ ապագայի իր տեսլականի շնորհիվ դարձել է կյանքի ոճ (lifestyle) ձեւավորող գլոբալ բրենդ: Այն հայկական լյուքս արտադրության խորհրդանիշ է, որում միավորված են պատենտավորված տեխնոլոգիական լուծումները, ինքնատիպ դիզայնն ու արհեստավարժությունը»։
Այս համատեքստում Forbes Germany-ում «ՍՊՍ Սիգարոն»-ը ներկայացվում է որպես հայկական ընկերություն, որը գլոբալ շուկաներում մրցակցում է սեփական կանոններով։ Ընդ ուրում, Ընկերության առաքելությունը ստեղծելն ու արարելն է, ոչ թե պարզապես մրցակցելը։
Ընկերությունը, ցանկացած ոլորտ մտնելով, ստեղծում է սեփական չափանիշները՝ ներկայացնելով արտադրական նոր մշակույթ եւ բարձրացնելով սպառողների ակնկալիքների մակարդակը։ «Սիգարոն» բրենդն այսօր ներկայացված է Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի ավելի քան 40 երկրում։
Հոդվածը ներառում է նաեւ հարցազրույց «ՍՊՍ Սիգարոն»-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանի հետ. «Միշտ ավելի լավ է ձգտել շուկայում առաջնորդ լինելուն, քանի որ միայն այդպես է հնարավոր մնայուն ինչ-որ բան ստեղծել։ «Շնորհիվ պատենտավորված տեխնոլոգիաների եւ կատարելագործված դիզայնի՝ «ՍՊՍ Սիգարոն»-ը նոր սերնդի այն ընկերություններից է, որը ձեւավորում է Հայաստանի միջազգային ընկալումը՝ ցույց տալով, թե ինչ երկիր է Հայաստանը եւ ուր է շարժվում»։
Jardins d'Arménie
«Jardins d'Arménie 35-ամյա ռոյալ բրենդիի հիմքում Հայաստանի գինեգործության ժառանգությունն է, սակայն այն առաջարկում է բոլորովին նոր փորձառություն։ Հաճախորդները հնարավորություն ունեն այն փորձել համտեսի արտոնագրված բաժակներով, որպեսզի մինչ գնելը ծանոթանան համին ու դրանով էլ առաջնորդվեն ընտրություն կատարելիս։
Jardins d'Arménie բրենդին պատրաստվում է Ոսկեհատ տեսակի խաղողից ստացված տասը տարբեր սպիրտերի խառնուրդից. բրենդին հնեցվում է հաջորդաբար կաղնու, ապա ծիրանենու, ապա կրկին կաղնու փայտից պատրաստված տակառներում։
Godfather
Godfather օղու արտադրությունում կիրառվում է հատուկ թորման տեխնոլոգիա, որի շնորհիվ նվազեցվում են ծանր մետաղներն ու թույները՝ միացություններ, որոնք հաճախ դառնում են խումհարի պատճառ։ Այն կատարելագործելու համար Ընկերությունն անցկացրել է տասնյակ փորձարկումներ», - նշվում է հոդվածում։
Արմեն Պողոսյանը Forbes Germany-ում հրապարակված հարցազրույցում նշում է. «Մեր արտադրանքի փիլիսոփայությունը լյուքսի վերաիմաստավորումն է։ Այս երկու արտադրանքներն էլ են արտացոլում մեր ինքնությունը՝ մարտահրավեր նետելով ընդունված չափանիշներին եւ ներկայացնելով գերազանցությունը»։
LiveChef
«LiveChef-ը բարձրակարգ խոհանոցը տեղափոխում է հաճախորդի տուն եւ հնարավորություն է տալիս խոհանոցում տեղադրված տեսախցիկներով առցանց դիտել, թե ինչպես է պատրաստվում ուտեստը։
Ծառայությունն առաջակում է բարձրակարգ ռեստորանային փորձառություն՝ տանը. սեղանի ամբողջական սպասարկում՝ տեղում շեֆ-խոհարարի աշխատանքից, մատուցումից մինչեւ մաքրում։ «Միավորելով բաց ու թափանցիկ գործընթացն ու թվային հասանելիությունը՝ LiveChef-ը փոխում է սննդի մատուցման այն մոդելը, որը երկար տարիներ հիմնված էր ոչ անհատականացված մոտեցման վրա»,- նշվում է Forbes Germany-ի անդրադարձում։
«Թեեւ մենք փոքր երկրների շարքում ենք եւ ունենք սահմանափակ բնական ռեսուրսներ, սակայն հայերը ճանաչված են իրենց արհեստավարժությամբ եւ ստեղծարարությամբ։ Լյուքսի ոլորտում մենք առանձնանում ենք ոչ թե ծավալով, այլ ինքնատիպությամբ ու որակով։ Մենք հաջողում ենք, քանի որ ցանկանում ենք տարբերվել եւ սահմանում ենք բարձր նպատակներ։ Հուսով եմ՝ ավելի շատ հայկական բրենդներ կհասնեն գլոբալ ճանաչման եւ կօգնեն Հայաստանը դիրքավորել որպես լյուքս ոլորտում ձեւավորվող ազդեցիկ ուժ»,- Forbes Germany-ի հետ հարցազրույցում նշել է Արմեն Պողոսյանը։
Այսպիսով՝ Pogossian Luxury Brand House-ը միավորել է ոչ միայն ավանդույթն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, այլեւ համաշխարհային մակարդակում լյուքս դասի իր բացառիկ բրենդներով նոր իմաստ ու բովանդակություն է հաղորդել հայկական բարձրակարգ արտադրությանը։ «ՍՊՍ Սիգարոն»-ն առաջարկում է որակ, ինքնատիպություն եւ նորարարական լուծումներ, որոնք համապատասխանում են գլոբալ լյուքսի չափանիշներին։
«ՍՊՍ Սիգարոն» եւ Newline Brands Global ընկերությունների ակունքներում Սիմոն Պողոսյանն է։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է լյուքս դասի ապրանքների արտադրությանը՝ «ՍՊՍ Սիգարոն» եւ Newline Brands Global ընկերությունների ﬕջոցով։ Այսօր Ընկերության կառավարումը ստանձնել է Սիմոն Պողոսյանի որդին՝ Արﬔն Պողոսյանը, ով գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։ Արտադրության շարժիչ ուժն է եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու ձգտումը դեպի գերազանցություն։ Ընկերության կազմում գտնվող բրենդներն են Cigaronne-ը, Jardins d'Arménie 35-ամյա ռոյալ բրենդին, Godfather օղին եւ LiveChef թվային գաստրո հարթակը։ Այժմ Ընկերությունը հանդես է գալիս Pogossian Luxury Brand House հովանոցային ընկերությամբ։


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: