×

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան

Երեւանի կոնյակի գործարանը հյուրընկալեց The Bar World of Tomorrow միջոցառումը

Երեւանի կոնյակի գործարանում տեղի է ունեցել The Bar World of Tomorrow միջոցառումը, որին մասնակցել են 23 բարմեններ։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Այն միտված էր բարմեններին ծանոթացնելու ARARAT կոնյակների հարուստ պատմությանը, նոր բովանդակություն հաղորդելու բարա-կոկտեյլային մշակույթին՝ հատկապես ընդգծելով «zero waste» եւ ալկոհոլի պատասխանատու օգտագործման գաղափարները։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Միջոցառումն իրականացվեց Երեւանի կոնյակի գործարանի եւ Բարմենների հայկական ասոցիացիայի համագործակցության արդյունքում`ARARAT Craft & Twist թիմի բարմենների աջակցությամբ։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Հայկական կոնյակագործության տարեգրությունը ճանաչելու համար ARARAT թանգարանում անցկացվեց շրջայց, որին հաջորդեց թանգարանի նոր փորձառական համտեսի արարողությունը՝ ARARAT Aroma Experience-ը, ինչն օգնեց մասնակիցներին բացահայտել կոնյակի տարբեր եզրերը։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Հանդիսանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ՝ Երեւանի կոնյակի գործարանը շարունակաբար ներկայացնում է «Կայունության եւ պատասխանատվության» իր հայեցակարգը՝ ընկերության գործունեության տարբեր հարթություններում։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Միջոցառման շրջանակներում բարմեններն անցան «Կայունություն եւ պատասխանատվություն» կրթական հատուկ դասընթացը, որի հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ բարմենների աշխատանքում հնարավորինս նվազեցվի թափոնի քանակը եւ չօգտագործված բաղադրիչների վատնումը։

Լուսանկարը՝ Երեւանի կոնյակի գործարան


Միջոցառման ժամանակ բարմենները հնարավորություն ունեցան համտեսելու վերաթողարկված ARARAT Ընտիր կոլեկցիոն կոնյակը, իսկ դասընթացը եզրափակվեց ARARAT Craft & Twist թիմի հեղինակած «Think Green» կոկտեյլի հյուրասիրությամբ՝ պատրաստված «zero waste» կոնցեպտով։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին