×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Vino & Vino-ն Զատկի տոնին ընդառաջ նոր առաջարկ ունի իր հաճախորդներին

Vino & Vino ընկերությունը Սուրբ Զատկի տոնին ընդառաջ հաճախորդներին  ներկայանում է նոր նախագծով:

Գինիների եւ ոգելից խմիչքների վաճառքում մասնագիտացված ընկերության խանութում հաճախորդները կարող են գտնել կարմիր գինու գեղեցիկ փաթեթ, որը, որպես նվեր, ներառում է նաեւ գինու երկու բաժակ: Նման փաթեթ Vino & Vino-ն առաջարկում է նաեւ փրփրուն գինիների եւ շամպայնի սիրահարներին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նոր առաջարկը հասանելի է նաեւ Երեւանի այն սուպերմարկետներում եւ գինու մասնագիտացված խանութներում, որտեղ ներկայացված է Vino & Vino-ի տեսականին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


GastroVino-ի հետ զրույցում Vino & Vino-ի մարքեթինգի ղեկավար Սոնա Միքայելյանն ասել է, որ նոր նախագծի սահմանափակ թվով փաթեթները վաճառքի կներկայացվեն ապրիլի 15-ից: Տեսականու մեջ կան ֆրանսիական, նորզելանդական, իտալական, ամերիկյան գինիներ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Յուրաքանչյուր տոնին ընդառաջ նման առաջարկներով ներկայանալը Vino & Vino-ի համար արդեն ավանդական է դարձել: Այս անգամ գինու հետ որպես նվեր փաթեթում բաժակներ ներառելը որոշեցինք շուկայում նման նախագծի բացից ելնելով: Թունդ ալկոհոլային խմիչքների պարագայում, օրինակ՝ կոնյակի, նման առաջարկներ կան, իսկ գինու դեպքում, կարծես թե, բացակայում է: Հենց սա էլ մեզ դրդեց հաճախորդների համար նման փաթեթներ կազմել»,- նշում է Սոնա Միքայելյանը:

Փաթեթները ներկայացված են նաեւ Vino & Vino-ի առցանց խանութում եւ հաճախորդները դրանք կարող ենք ձեռք բերել առաքման միջոցով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին