×

ԵԿԳ-ն վերաթողարկում է ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժը

1902 թվականին ստեղծված ARARAT «Ընտիր» լեգենդար կուպաժն առաջին հայկական տեսակավոր կոնյակն է։ Հայկական կոնյակագործության 135-րդ ամյակի տարում եւ առաջին հայկական կոնյակի 120-րդ տարեդարձին ընդառաջ, Երեւանի կոնյակի գործարանը ներկայացնում է լեգենդար կոնյակի կոլեկցիոն տարբերակի վերածնունդը։

Պատմական կուպաժի հեղինակը Ֆրանսիայի գինեգործական հեղինակավոր դպրոցներից մեկի շրջանավարտ Մկրտիչ Մուսինյանցն է։ Ստեղծումից անմիջապես հետո կուպաժը  հիացրեց ֆրանսիական ամենահեղինակավոր մրցույթի դժվարահաճ մասնագետներին։

ARARAT «Ընտիրը» առանձնանում է սաթե հարուստ գույնով, որտեղ առկայծում է պղնձագույն փայլը։ Կլորավուն երկարատեւ համը վերափոխվում է ցիտրուսային եւ կարամելային նրբերանգներով եւ ավարտվում նուշի անորսալի դառնությամբ։  

««Ընտիր» կոնյակի վերածնունդն առաջին հերթին վկայում է Երեւանի կոնյակի գործարանի պատմական ժառանգորդության մասին։ Սա մեր հարգանքն է այդ արժեքավոր ժառանգության հանդեպ, որի մասն ենք կազմում նաեւ մենք։ Կոնյակի այս բացառիկ սպիրտները, որ անկասկած մեր պարծանքն են, հնարավորություն են ընձեռում ոչ միայն վերականգնելու պատմական կուպաժները, այլ նաեւ դրանք դարձնելու կոլեկցիոն», - նշել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։    

««Ընտիր» կոնյակի կոլեկցիոն վերածնունդն էլ ավելի ընդգծեց նրա համահոտային ներդաշնակությունը, քանի որ երեք լրացուցիչ տարվա հնացումն առավել վառ բացահայտեց միահյուսված սպիրտների ողջ հմայքը։ ARARAT-ի վինտաժային շարքի հետ աշխատելն անկրկնելի փորձ է եւ հետաքրքիր երկխոսություն տարբեր սերունդների հետ»,- ասել է Երեւանի կոնյակի գործարանի արտադրության գծով տնօրեն Համլետ Անտոնյանը։

ARARAT «Ընտիրը» լրացնում է ARARAT-ի վինտաժային կոնյակների շարքը եւ իր նրբաճաշակ փաթեթավորմամբ կշարունակի շարքի միասնական ոճային լուծումները։ Վերաթողարկված կոնյակի գրաֆիկական եւ գունային լուծումները փառաբանում են հայկական խաղողի յուրահատկությունը՝ որպես վառ եւ հիշարժան պատմությունների անփոխարինելի սկիզբ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին