×

NYT-ը ներառել է Արենին 10 յուրահատուկ խաղողների ցանկում

The New York Times թերթի գինու մեկնաբան Էրիկ Ասիմովը հրապարակել է 10 խաղողների ցանկը, որոնք «արժե ավելի լավ իմանալ»:

Ցանկում նա ներառել է հայկական Արենին, որի մասին գրել է.

«Ուզում եմ առանձնացնել Հայաստանի Արենին՝ կարմիր խաղողը, որից պատրաստված գինին փորձել եմ ընդամենը մի քանի անգամ, բայց ամեն անգամ այն ապշեցուցիչ լավն էր՝ թեթև թանինային, բայց թարմ՝ կարմիր մրգերի քարքարոտ համերով եւ հիանալի նրբագեղությամբ: Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը»:

Էրիկ Ասիմովը ցանկում ներառել է նաեւ Altesse-ն (Ֆրանսիա), Baga-ն (Պորտուգալիա), Bobal-ը (Կատալոնիա, Իսպանիա), Brachetto-ն (Իտալիա), Fer Servadou-ն (Ֆրանսիա), Frontenac-ը (Ֆրանսիա), Mandilaria-ն (Հունաստան), Pecorino-ն (Իտալիա), Trebbiano d’Abruzzese-ն (Իտալիա):

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին