×

Լուսանկարը՝ ONEArmenia

11 հայկական նախագիծ մասնակցում է Wine Travel Awards միջազգային մրցույթի

Հայկական գինու զբոսաշրջության 11 նախագիծ մասնակցում է միջազգային Wine Travel Awards 2021-2022 մրցույթին:

Մասնակցությունը հնարավոր է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում եւ ՄԿՈՒ Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ:

Wine Travel Awards-ը մրցույթի նորարարական ձեւաչափ է, որը ներառում է տարբեր թիրախային երկրներում միասնական գովազդային եւ տեղեկատվական արշավների իրականացում՝ առաջադրված գինու զբոսաշրջության նախագծերի եւ մրցույթի գործընկերների մասին օնլայն եւ օֆլայն խողովակներով իրազեկելու նպատակով:

Թեկնածու նախագծերի մասին հոդվածները եւ նկարագրությունները կհրապարակվեն Wine Travel Awards Guide կատալոգում, որը 2022 թվականի մարտից սկսած կցուցադրվի գինու ոլորտի ամենակարեւոր եւ հայտնի ցուցահանդես-էքսպոներին՝ ներառյալ London Wine Fair-ը եւ ProWein-ը:

Բացի այդ, մրցույթից  առաջ եւ հետո կիրականացվեն հանրային իրազեկման լայնամասշտաբ արշավներ թիրախային երկրներում՝ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա:

Հաղթողները կորոշվեն մարտի 1-ից սկսած հանրային քվեարկության եւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատման միջոցով: Ժյուրիի կազմում են գինու եւ գինու զբոսաշրջության ոլորտում հայտնի փորձագետներ:

Հայաստանի գինու զբոսաշրջությունը ներկայացնող անվանակարգերում առաջադրված թեկնածուներն են.

Հայաստանի գինու պատմության թանգարան

https://winetravelawards.com/nominee/wine-history-museum-of-armenia/

Արենի-1 քարանձավ

https://winetravelawards.com/nominee/areni-1-cave/


Momik Wine Cube

https://winetravelawards.com/nominee/momik-wine-cube/

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

https://winetravelawards.com/nominee/vine-and-wine-foundation-of-armenia/


Wines of Armenia նախագիծ

https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia/

https://winetravelawards.com/nominee/wines-of-armenia-2/

Wine consumption study

https://winetravelawards.com/nominee/wine-consumption-study/


GuideMASTER Wine Tour Guide Program

https://winetravelawards.com/nominee/guidemaster-wine-tour-guide-program/

EVN Wine Academy’s Enology and Wine Business Program

https://winetravelawards.com/nominee/evn-wine-academy-s-enology-and-wine-business-program/


Vini Armenian Wine Guide #147

https://winetravelawards.com/nominee/vini-armenian-wine-guide/

Yerevan Wine Days

https://winetravelawards.com/nominee/yerevan-wine-days/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին