×

Լուսանկարը՝ REUTERS

Վրաստանը գինու արտահանման պատմական ռեկորդ է սահմանել

2021 թվականին Վրաստանը 107 միլիոն շիշ գինի է արտահանել 62 երկիր, ինչը ռեկորդային ցուցանիշ է երկրի պատմության մեջ, ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«2012 թվականի համեմատ գինու արտահանումն աճել է 360 տոկոսով։ 2012 թվականին գինու արտահանումից ստացված գումարը կազմել էր 71 մլն դոլար, իսկ անցյալ տարի՝ 250 մլն դոլար։ Դա ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է Վրաստանի վարչապետը կառավարության նիստում։

Վրացական գինու ներկրողների թվում առաջին տեղում Ռուսաստանն է, որտեղ արտահանվել է ավելի քան 62 մլն շիշ գինի՝ արտահանման ընդհանուր ծավալի 57%-ը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին