×

Լուսանկարը՝ ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Կառավարությունում քննարկվել են գինեգործության զարգացման հեռանկարները

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հայկական գինու արտադրությանը, արտահանմանը, վաճառքի ծավալների խթանման հնարավորություններին եւ մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Մանրամասներ են ներկայացվել նաեւ հայկական գինիների աշխարհագրական մակնշման ընթացքի մասին, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է գինու արտադրության զարգացումը խթանելու վերաբերյալ կատարված ուսումնասիրության արդյունքները: Նախարարն անդրադարձել է նաեւ գինու համաշխարհային եւ հայաստանյան շուկաների վիճակագրությանը եւ միտումներին:

«Նիկոլ Փաշինյանը կարեւորել է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ռազմավարությունների, ծրագրերի փոխգործելիությունը եւ ինտեգրումը Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրում: Նա հանձնարարել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հարթակում ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել համատեղ անելիքները՝ հաշվի առնելով խորհրդակցության արդյունքները», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին